ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն եւ ՀՀ կառավարության անունից ցավակցություններ հայտնել ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվան կապակցությամբ: Այդ նպատակով դեսպանատանը բացված գրառումների մատյանում Ս. Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Խոր վշտով եւ ափսոսանքի մեծ զգացումով տեղեկացա ՌԴ առաջին նախագահ Բորիս Նիկոլաեւիչ Ելցինի մահվան մասին: Նա նոր, ժողովրդավարական Ռուսաստանի ակունքների մոտ կանգնած անձնավորություն էր եւ անցած հարյուրամյակի 90-ական թվականների ականավոր գործիչներից մեկը, ով իր պայծառ եւ հիշարժան հետքն է թողել պատմության մեջ»: