Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավակցական հեռագիր է հղել Բորիս Ելցինի այրուն՝ Նաինա Իոսիֆովնային: «Ես կորցրեցի անկեղծ ու հավատարիմ բարեկամիս, որը համատեղում էր անսասան բարոյական սկզբունքները, բարիությունը եւ մարդկայնությունը, ինչպես նաեւ՝ ականավոր քաղաքական գործչի իմաստնությունը: Այդ հատկանիշների շնորհիվ նրան հաջողվեց պատմության ամենածանր եւ բախտորոշ ժամանակաշրջանում գլխավորել արմատական վերափոխումների եւ նոր Ռուսաստանի կայացման գործընթացը,- գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ու հավելել,- Ուզում եմ հատուկ մատնանշել Բորիս Նիկոլաեւիչի ավանդը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ստեղծման եւ խորացման գործում»: