ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով գրանցված 132 թեկնածուներից մրցապայքարը կշարունակեն 130-ը. ինքնաբացարկ են հայտնել թիվ 10 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված անկուսակցական Վիլհելմ Պողոսյանը եւ թիվ 15 ընտրատարածքից անկուսակցական Վահագն Պետրոսյանը: Վերջինս նշել է, որ հանում է իր թեկնածությունը հօգուտ նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանի: