քաղաքականություն

Մենք քիչ ենք, սակայն մեզ ՄԱԿ են ասում

06.04.2007

Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանը Հայաստանում նախընտրական իրավիճակը բավարար է գնահատում, իսկ քաղաքական պրոցեսները՝ նորմալ: Նախընտրական իրավիճակը գնահատում են բավարար, որովհետեւ «այս վիճակի համար բավարարը բավարար է»: ՄԱԿ-ի լավ կամ գերազանց գնահատականին արժանանալու համար դեռ անելիքներ կան: Օրինակ՝ պետք է անել ամեն ինչ, որ ընտրությունները լինեն քիչ քննադատելի, իսկ ընտրությունների արդյունքները՝ քիչ վիճարկելի: …

կարդալ ավելին

Սուսանը, Սեյրանը եւ երկու Հակոբ Հակոբյանները

06.04.2007

Երեկ Էջմիածին քաղաքի մշակույթի ակումբի շենքը, որտեղ տեղակայված է թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, շրջապատված էր մարդկանցով ու ոստիկաններով: Վերջիններս երկաթյա ճաղերով փակել էին ակումբ մտնելու ճանապարհը, որտեղ ժամը 14:00-ին պետք է շարունակվեր հանձնաժողովի նախորդ օրվա կիսատ մնացած նիստը, որի ընթացքում պետք է որոշվեր` գրանցելո՞ւ են արդյոք քաղաքացիական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածուներ առաջադրված էջմիածինցի Հակոբ Հակոբյանին …

կարդալ ավելին

Բաբայանը երկու տարվա գրանցում ունի

06.04.2007

ԿԸՀ երեկվա նիստում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հայտարարել է, թե «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ներկայացրած տեղեկանքի համաձայն, նա ՀՀ քաղաքացի է, բայց Երեւանում է ապրում 2006 թվականից: Այնինչ, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ԱԺ պատգամավորը պետք է Հայաստանում ապրելիս լինի նվազագույնը 5 տարի: «Արդարության» ներկայացուցչի հավաստմամբ, սա վկայում է այն մասին, որ Ս. Բաբայանն իշխանությունների …

կարդալ ավելին

Չընտրություն։ Բոլորի պարտության սկիզբը

06.04.2007

Սկիզբը՝ նախորդ հինգ համարներում Ընթերցողներից ոմանք այս հոդվածաշարն ուղղակիորեն համարում են ՀՀՇ-ի ուշացած PR։ Ոմանք էլ հակառակն են ասում, ասում են, թե միտումնավոր կերպով ընդդիմությանն այնպես եմ ներկայացնում, որ ՀՀՇ-ն պարզերես դուրս գա։ Երկու տեսակետն էլ սխալ է, քանի որ այս հոդվածաշարը ես ընդհանրապես կարող էի չգրել։ Օրվա թեմաները, փառք Աստծո, այնքան շատ են, որ …

կարդալ ավելին

Ինչպե՞ս են հայերը պատրաստվում ընտրություններին

06.04.2007

Այսօր ողջ Հայաստանն` իր քաղաքականացված եւ ոչ քաղաքականացված հատվածով, իր դիվանագիտական եւ ոչ այնքան դիվանագիտական ներկայացուցիչներով, դիտորդներով եւ «գյոզ դնողներով», թոշակառուներով եւ «մալակասոսներով» պատրաստվում են ԱԺ առաջիկա ընտրություններին: Բնական է, որ ընտրություններին յուրաքանչյուրը պատրաստվում է յուրովի, քանզի ամեն մեկն այդ ընտրություններից ունի իր սպասելիքը: Օրինակ, ժողովրդի մի մասի սպասելիքները շատ կոնկրետ են` փող կամ նյութական …

կարդալ ավելին

Ասա կարգախոսդ, ասեմ՝ ով ես դու

06.04.2007

Կարգախոսները, որոնցով Հայաստանի քաղաքական ուժերը պետք է մասնակցեն մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին, արդեն հայտնի են: ԿԸՀ-ում գրանցված գրեթե բոլոր կուսակցությունները որոշել են, թե ինչ խոսքերով պետք է գայթակղեն ժողովրդին՝ նրանց քվեները ստանալու համար: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն, ինչպես արդեն հայտնի է, որոշել է, որ այս անգամ ընտրությունների պետք է գնան ոչ թե՝ «Ապավինենք մեր մտքին ու …

կարդալ ավելին

Ռազմավարական դուետ՝ ռուսական մոտիվներով

06.04.2007

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ Վարդան Օսկանյանը նպատակահարմար համարեց խոսել ռուսերեն, եւ լրատվամիջոցները (ինչպես եւ պետք էր սպասել) մեծ ուշադրություն դարձրեցին այդ փաստի վրա։ Մինչդեռ, մեր կարծիքով, դա ընդամենը մանրուք էր. շատ ավելի կարեւոր էր, թե կոնկրետ ինչ ասաց պրն Օսկանյանը։ Լեզուն կարեւոր չէր, որովհետեւ նա կարող էր …

կարդալ ավելին

Նամակ Արտաշես Գեղամյանին

06.04.2007

Երեկ խմբագրությունը նամակ է ստացել «Ազգային Միաբանություն» կուսակցության «երբեմնի ընտրող» Դավիթ Սասունյանից, ով խնդրում էր հրապարակել իր «նախընտրական կրքերով» հարուստ հարցաշարը՝ ուղղված Արտաշես Գեղամյանին: Դ. Սասունյանը խնդրում էր այն տպագրել, քանի որ հեռուստաելույթների ժամանակ իրեն չի հաջողվում ուղիղ կապով միանալ, բարձրաձայնել իր հարցերն ու ստանալ Ա. Գեղամյանի պատասխանները: Հարց 1. «Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ …

կարդալ ավելին

Գումար ծախսելու եմ օրենքի շրջանակներում

06.04.2007

Երեւանի թիվ 9 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրել եւ պաշտպանելու է Կենտրոն համայնքի ՀՀԿ կառույցի ղեկավար Ռուբեն Սադոյանի թեկնածությունը: Բացի նրանից, այս ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարի են դուրս եկել եւս 5 թեկնածուներ: Ստորեւ ներկայացվող հարցազրույցում Ռուբեն Սադոյանը ներկայացնում է իր տեսակետները եւ կանխատեսումներն առաջիկա ընտրական գործընթացների վերաբերյալ: – Ձեր թեկնածությունն առաջադրված է …

կարդալ ավելին

«Քաղաքականացված գնահատականներ»

06.04.2007

Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ տարածքում առկա հակամարտությունների կարգավորմանը եւ շահագրգիռ է, որ իր շրջակայքում չլինեն «թեժ կետեր» եւ լարվածության օջախներ: Ինչպես երեկ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հակամարտությունների կարգավորմանը հասնելու ճանապարհը Ռուսաստանը տեսնում է միայն իրավական, քաղաքական ու դիվանագիտական մեխանիզմների կիրառմամբ: Ս. Լավրովը նշեց նաեւ, որ ԼՂ …

կարդալ ավելին

Ձվեր նետեցին դատարանի շենքի վրա

06.04.2007

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երկու ամսով հետաձգեց Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների նախաձեռնության» համակարգող Ժիրայր Սէֆիլյանի եւ «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ Ժ. Սէֆիլյանը եւ Վ. Մալխասյանը սահմանադրական կարգը տապալելու կոչերի մեղադրանքով ԱԱԾ մեկուսարանում են 2006թ. դեկտեմբերից: Երեկ Թեքեյան կենտրոնում նրանց ընկերներն ու բարեկամները, …

կարդալ ավելին

Փոփոխություններ ցուցակում

05.04.2007

Երեկ հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում մոտ մեկ տասնյակ փոփոխություններ են եղել: Ուշագրավ է, որ ցուցակից դուրս է եկել դրա 8-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Դաշինքի» քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը: Վերջինս երեկ մեզ հետ զրույցում հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ կատարվածի կապակցությամբ: «Դաշինք» կուսակցությունը նույնպես երեկ առանց մեկնաբանության թողեց իր ցուցակում կատարված փոփոխությունների …

կարդալ ավելին

Բողոքի ցույց

05.04.2007

Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն երեկ հայտարարություն է տարածել. «Չեկիստ-քննիչները եւ նրանց քաղաքական տերերն ամենաանհեթեթ հիմնավորումներով պատրաստվում են եւս երկու ամսով երկարաձգել Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի կալանքի ժամկետները»: Իրենց բողոքը հայտնելու նպատակով Ժ. Սէֆիլյանին եւ Վ. Մալխասյանին զորակցողներն ապրիլի 4-ին բողոքի ցույց են կազմակերպելու:

կարդալ ավելին

Սերժ Սարգսյանը՝ վարչապետ

05.04.2007

Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստը, ուր միաձայն որոշվել է ՀՀ վարչապետի պաշտոնի համար առաջադրել ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ նիստին ՀՀԿ խորհրդի 69 անդամներից ներկա են եղել 66-ը: ՀՀ վարչապետի պաշտոնի համար թեկնածության առաջադրման հարցի վերաբերյալ զեկուցել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան …

կարդալ ավելին

Մահափորձ Գյումրիի քաղաքապետի դեմ

05.04.2007

Երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո ժամը 22:00-ի սահմաններում Գյումրի վերադարձի ճանապարհին, Երեւան-Աշտարակ մայրուղու վրա անհայտ անձինք կրակահերթ են բացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա: Վ. Ղուկասյանը վարորդի հետ եղել է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Նրան ուղեկցել է եւս մեկ մեքենա՝ թիկնապահներով: Երեք հոգի՝ վարորդը եւ թիկնապահներից երկուսը տեղում մահացել են: Իսկ Վ. Ղուկասյանը …

կարդալ ավելին

Տուն-տունիկ՝ պետական մակարդակով

05.04.2007

Թվում էր, թե մեր երկրի դիվանագիտության կատարյալ ձախողվածության վերջին ապացույցից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի զեկույցից հետո ավելի խայտառակ բան դժվար էր պատկերացնել: Սակայն այդ զեկույցի հրապարակմանը հաջորդող օրերը ցույց տվեցին, որ մեր երկիրը կարող է հայտնվել (եւ հայտնվեց) է՛լ ավելի խայտառակ իրավիճակում: Հիշեցնենք, որ մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի վերջին զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշված էր, …

կարդալ ավելին

Ի՞նչ է կատարվում «Դաշինքում», երբ բացվում է մանուշակը

05.04.2007

Վերջին շրջանում Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության ներսում կատարվող իրադարձությունների մասին որեւէ տեղեկություն ստանալը երբեմն նույնիսկ ավելի բարդ է լինում, քան իր փակ համակարգով վաղուց հայտնի ՀՅԴ-ի ներքին կյանքի մասին տեղեկություններ ստանալը: «Դաշինքի» շուրջ ծավալվող իրադարձությունները վերջերս մի խորհրդավոր փուլ են մտել: Այս կուսակցության ներսում որոշ խմորումներ սկսեցին ի հայտ գալ համամասնական ցուցակի հրապարակումից հետո: …

կարդալ ավելին

Մանրամասն կուսումնասիրվեն

05.04.2007

ՀՀ ԿԸՀ-ն երեկ սկսել է խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների համամասնական ցուցակների գրանցման գործընթացը, որը կավարտվի ապրիլի 7-ին: Մեծամասնական թեկնածուների գրանցումը կկատարվի Ընտրատարածքային հանձնաժողովներում: ԿԸ եւ ԸԸ հանձնաժողովները առաջիկա 5 օրերի ընթացքում կուսումնասիրեն կուսակցությունների եւ պատգամավորության մեծամասնական թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը: Եթե որեւէ կուսակցության կամ թեկնածուի փաստաթղթերում անճշտություն լինի, ԿԸՀ-ն 48 ժամ կտրամադրի դրա հարթման …

կարդալ ավելին

Փորձաքար՝ ԱԺ ընտրություններից առաջ

05.04.2007

Երեկ Արմավիր քաղաքում ամեն ինչ հանգիստ էր մինչեւ այն պահը, երբ հաշված րոպեներ էին մնացել Արմավիրի քաղաքապետի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի հայցի քննարկումն Արմավիրի առաջին ատյանի դատարանում: Դատական նիստից 30 րոպե առաջ այլեւս դատարանի շենքի դիմաց ասեղ գցելու տեղ չկար: Իսկ ջիփերն ու արտասահմանյան մակնիշի մյուս մեքենաները պարզապես անանցանելի էին դարձրել փողոցը: …

կարդալ ավելին

Տարօրինակ է

05.04.2007

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում «տարօրինակ» է համարել, որ Հայաստանի ղեկավարները ընտրությունների շեմին «վախենում են մամուլը դարձնել մատչելի»: Խոսելով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի բարձր սակագների մասին՝ Ֆինլին խորհուրդ է տվել դրանք վերահսկողներին՝ իջեցնել սակագները: «Ավելի լավ է իջեցնեք դրանք: Ինձ համար տարօրինակ է, որ այս երկրների ղեկավարներն …

կարդալ ավելին