Երեկ հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում մոտ մեկ տասնյակ փոփոխություններ են եղել: Ուշագրավ է, որ ցուցակից դուրս է եկել դրա 8-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Դաշինքի» քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը: Վերջինս երեկ մեզ հետ զրույցում հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ կատարվածի կապակցությամբ: «Դաշինք» կուսակցությունը նույնպես երեկ առանց մեկնաբանության թողեց իր ցուցակում կատարված փոփոխությունների փաստը: