քաղաքականություն

Հիմա էլ ՀՅԴ-ին է համոզում

01.04.2007

Թիվ 9 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, անկուսակցական, ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, մեր տեղեկություններով, այս օրերին ակտիվ բանակցություններ է վարում ՀՅԴ-ի հետ: Ապարանցի Ն. Ազիզյանը փորձում է ՀՅԴ-ին համոզել սատարել իր թեկնածությունը, սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, ՀՅԴ-ն հակված չէ ընդառաջել Աղվան Հովսեփյանի թիմակցին:

կարդալ ավելին

Դիմել է դատախազին

01.04.2007

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քր. գործ հարուցել «Իսկական իրավունքի» դեմ՝ «$10.000՝ ցուցակ ընդգրկվելու համար» վերտառությամբ անստորագիր հոդվածի համար: Նա պահանջել է քր.գործ հարուցել իր նկատմամբ՝ կաշառք ստանալու համար, ու նաեւ կաշառք տվողների նկատմամբ, իսկ եթե հոդվածագիրները չներկայացնեն փաստեր, ապա՝ Բաբուխանյանի, Գալաջյանի, ինչպես նաեւ՝ «ՆԺԿ-ի իբր ղեկավար երկու անձանց նկատմամբ»՝ …

կարդալ ավելին

Կհանդիպեն ապրիլին

01.04.2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան մարտի 28-ին հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որին մասնակցել է նաեւ Վարդան Օսկանյանը: Երեկ վերջինս տեղեկացրեց, որ հիմնական ուշադրության առարկան եղել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը: «Շեշտն, իհարկե, ԼՂՀ-ն էր, բայց խոսվեց նաեւ ընտրությունների մասին»,- ասաց նա: Նախարարը նաեւ ասաց, որ համանախագահները փորձում են ժամկետներ ճշտել ՀՀ-ի ու …

կարդալ ավելին

Դարբինյանը պատրաստ է դատի տալ «Շպիգելին»

01.04.2007

Գերմանական «Der Spiegel» շաբաթաթերթի 2007թ. մարտի 5-ի 10-րդ համարում հրապարակվել է Ռուսաստանի միջազգային քաղաքականության վրա «Գազպրոմի» ազդեցության վերաբերյալ մի հոդված, որում ներկայացված են կարծիքներ նաեւ Հայաստանի մասին` հղում անելով ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: «Ես գնահատում եմ «Der Spiegel»-ի հեղինակությունը, սակայն իմ սեփական հեղինակությունն ինձ համար ավելի թանկ է: Հենց այդ պատճառով …

կարդալ ավելին

«Մշակութային ցեղասպանություն է»

01.04.2007

«Թըրքիշ դեյլի նյուսը» երեկ «Այսպես կոչված «Աքդամար թանգարանը» վերնագրով հոդված է հրապարակել, որի հեղինակը Աղթամար կղզու վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցու բացման հետ կապված պատմությունը նմանեցնում է «մշակութային ցեղասպանության»: «Այսօր «եկեղեցի-թանգարանի» բացման օրն է, որը մշակույթի նախարարը վերածեց խառնաշփոթի: Ինչ մտադրությամբ էլ որ արված լինի՝ սա նման է «մշակութային ցեղասպանության»,- գրել է հոդվածի հեղինակ Ջենգիզ Չանդարը: …

կարդալ ավելին

Հանուն 3-րդ «սռոկի»

01.04.2007

Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ Սերգեյ Միրոնովը կոչ է արել սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնք Վլադիմիր Պուտինին թույլ կտային երրորդ անգամ ընտրվել երկրի նախագահ: Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Միրոնովն ասել է, թե երկրի նախագահի պաշտոնավարման՝ երկու ժամկետով սահմանափակումը պետք է վերացվի, իսկ մեկ ժամկետը 4 տարուց պետք է հասցվի առնվազն 5 տարվա:

կարդալ ավելին

Էս խելքին ենք, որ էս խելքին ենք

01.04.2007

Նախօրեին հայկական մի քանի հեռուստաալիքներ հեռուստադիտողին հնարավորություն տվեցին ուղիղ եթերում դիտել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի գլխավորությամբ: Ներկա էր նաեւ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Թուրքական կառավարությունից միջոցառմանը մասնակցում էր մշակույթի նախարար Աթիլա Քոչը: Վերջինս նախօրեին հայտարարեց, թե Թուրքիան մտադիր է մի …

կարդալ ավելին

Դե քեզ տեսնենք, Մանուկ

01.04.2007

Հայաստանյան ընտրողների 30%-ն է կողմնորոշվել, մի 30%-ն էլ ԱԺ առաջիկա ընտրությանը չի մասնակցելու, իսկ մնացածը դեռ «խմորումների մեջ են»: Երեկ նման տվյալներ հրապարակեց սոցիոլոգ Ահարոն Ադրիբեկյանը: Վերջինիս խոսքերով՝ «սենց բան» դեռ չէր եղել: Ըստ Ադիբեկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) իր կողմն է տարել ընդդիմության ձայների մի մասը, բայց մինչեւ ընտրությունները ԲՀԿ-ի ընտրողների մի մասը կվերադառնա …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը ողջունում է

01.04.2007

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան նախօրեին Թբիլիսում հայտարարել է, թե Վաշինգտոնում գոհ են «սառեցված» հակամարտությունների, մասնավորապես, Հարավային Օսիայի հարցում պաշտոնական Թբիլիսիի ցուցաբերած դիրքորոշումից: «Մենք ողջունում ենք Վրաստանի կառավարության կառուցողական դիրքորոշումը: Կարծում ենք, ժամանակն է, որ կողմերը կրկին քննարկեն ստեղծված իրավիճակը, չէր խանգարի նաեւ, որ նրանք բանակցություններում առաջընթաց ապահովելու ուղիներ առաջարկեին»,- ասել է Բրայզան: Վերջինս …

կարդալ ավելին

Ստուգումներ Արմավիրի անձնագրային բաժնում

01.04.2007

Մարտի 25-ին Արմավիրում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները, որտեղ պետք է որոշվեր, թե իշխանական որ կուսակցությունն է, այնուամենայնիվ, ավելի հզոր, դուրս էին մնացել մամուլի ուշադրությունից` նույն օրը ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի ողբերգական մահի պատճառով: Սակայն ի սկզբանե պարզ էր, որ պարտվող կողմը դժգոհելու էր արդյունքներից` հաղթող կողմին մեղադրելով ընտրակեղծիքներ անելու մեջ: Այդպես էլ եղավ: …

կարդալ ավելին

Դատավճիռն ուղարկել են Փանիկ գյուղ

01.04.2007

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամներ Դավիթ Մաթեւոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ին Երեւանի քաղաքապետին իրազեկել էին, որ մարտի 30-ին, ժամը 17-19-ը «Ազատության» հրապարակում հանրահավաք են անցկացնելու: Քաղաքապետի լիազոր-ներկայացուցիչն էլ հանրահավաքն արգելելու մասին որոշում էր ընդունել: Թեեւ «Այլընտրանքը» մարտի 26-ին հայտարարություն էր տարածել, որ, նկատի ունենալով վարչապետի մահը, հանրահավաքը տեղափոխում են ապրիլի 13-ին, Դ. Մաթեւոսյանն …

կարդալ ավելին

ՀԺԿ-ն խաղեր է տալիս

01.04.2007

Երեկ Շավարշ Քոչարյանի ղեկավարած ԱԺԿ-ն հայտարարություն է տարածել, թե ՀԺԿ-ն զրկել է իրենց ընտրական հանձնաժողովներում ունեցած 36 տեղերից: Բանն այն է, որ 2003թ. ձեռք բերված եւ «Արդարություն» դաշինքի 9 կուսակցությունների կնիքներով հաստատված քաղաքական համաձայնությամբ` թիվ 3 ԸԸՀ-ի անդամ էր նշանակված ԱԺԿ ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանը: Քանի որ Ա. Ավետիսյանն ընդգրկվել է ԱԺԿ համամասնական ցուցակում` վերջինս իր …

կարդալ ավելին

Օսկանյանը պատասխանում է

01.04.2007

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ լրագրողների խնդրանքով անդրադարձավ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը եւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հոդվածին: Նա եկեղեցու բացմանն ընդհանրապես չմասնակցելուն դեմ էր: Չմասնակցելուն կողմնակից էին հատկապես դաշնակցականները: «Գիտեք, տարբեր տեսակետներ կան, բայց չմոռանանք, որ վերջիվերջո սա հայկական հուշարձան է, մեզ է պատկանում,- ասաց պարոն Օսկանյանը: -Մենք ինչ-որ մի ներկայություն այնտեղ …

կարդալ ավելին

Բուշը ցավակցել է Քոչարյանին

01.04.2007

Երեկ, օրվա երկրորդ կեսին շարունակվել են ցավակցական ուղերձները` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահյանը եւ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումին, Լիբանանի …

կարդալ ավելին

Ընդունել է ուկրաինացի նախարարին

01.04.2007

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով ՀՀ ժամանած Ուկրաինայի ԱԳ նախարար Արսենի Յացենյուկին: Վերջինս փոխանցել է Ուկրաինայի նախագահի, կառավարության ցավակցությունը հայ ժողովրդին` ծանր կորստի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին` գոհունակությամբ նշելով երկու երկրների վերընթաց գործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում: Քննարկվել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության …

կարդալ ավելին

Մնաց 141 թեկնածու

01.04.2007

Մայիսի 12-ի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու հայտ ներկայացրած 174 հոգուց 33-ը երեկ ԿԸՀ գրանցման փաստաթղթեր չեն ներկայացրել: ՀԱԿ-ից հրաժարվողների թիվը 4 է, ՕԵԿ-ից` 2: 3 հոգի էլ հրաժարվել են ՀՀՇ-ից: ԲՀԿ-ից մեծամասնական ընտրակարգով հրաժարվել է մասնակցել մեկ հոգի: Թիվ 13 ընտրատարածքից գրանցման համար փաստաթղթեր չի ներկայացրել ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը, եւ այս ընտրատարածքում, որը խոստանում էր …

կարդալ ավելին

Ժամկետը լրացավ

01.04.2007

Երեկ ավարտվեց մայիսի 12-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետը: ԿԸՀ դիմած 28 քաղաքական ուժերից երեքը երեկ այդպես էլ փաստաթղթերը չեն ներկայացրել ԿԸՀ: Դրանք են` Հովհաննես Հովհաննիսյանի՝ Առաջադիմական, Վազգեն Սաֆարյանի` Առաջադիմական միացյալ կոմունիստական եւ Արշակ Բակլաչյանի` «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Ի դեպ, երեկ ԲՀԿ-ն, «Իմպիչմենտը», ՕԵԿ-ը, ՄԱԿ-ը եւ «Ժառանգությունը» ԿԸՀ …

կարդալ ավելին

Ցնցումներ չեն լինի

01.04.2007

«Անդրանիկ Մարգարյանը նպաստում էր երկրում քաղաքական կայունության հաստատմանը, տնտեսական, բյուջետային կարողությունների լավացմանը, հնարավորությունների ավելացմանը»,- երեկ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` վարչապետ Ա. Մարգարյանի հրաժեշտի արարողության ժամանակ: Ըստ Վ. Հովհաննիսյանի, Ա. Մարգարյանի մահից հետո քաղաքական ցնցումներ չեն լինի, ներքաղաքական կյանքին վտանգ չի սպառնում: Բնական է, որ «ՀՀԿ-ն որոշ շտկումներ կկատարի իր …

կարդալ ավելին

«Մշակույթը կորցրել է իր դարդը հասկացողին»

01.04.2007

Երեկ հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Սա բոլորովին էլ չափազանցություն չէ, որովհետեւ սգո արարողության ժամանակ հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ: Եկել էին ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից ու ամենահեռավոր գյուղերից, այն մարդիկ, որոնց հետ մարզեր, դպրոցներ, հիմնարկներ կատարած այցերի ժամանակ հանդիպել եւ զրուցել է վարչապետը: Վարչապետի դին առավոտյան Ավանի իր բնակարանից տեղափոխվեց Հանրապետական …

կարդալ ավելին

Կայուն եւ դաշինքային

01.04.2007

«Հայաստանի հետ հարաբերությունները կայուն, դաշինքային բնույթ են կրում: Նա մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, ԱՊՀ ինտեգրման միջուկի մասնիկներից մեկը»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում, որը տեղադրվել է երկրի Արտգործնախարարության կայք-էջում: «Կաշխատենք թուլացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը, զարգացնել էներգետիկ համագործակցությունը, ավելի բարձր մակարդակի հասցնել տարածաշրջանում երկու երկրների արտաքին քաղաքականության համակարգումը եւ ամրապնդել հումանիտար համագործակցությունը»,- նշված է …

կարդալ ավելին