«Մշակութային ցեղասպանություն է»

01/04/2007

«Թըրքիշ դեյլի նյուսը» երեկ «Այսպես կոչված «Աքդամար թանգարանը» վերնագրով հոդված է հրապարակել, որի հեղինակը Աղթամար կղզու վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցու բացման հետ կապված պատմությունը նմանեցնում է «մշակութային ցեղասպանության»: «Այսօր «եկեղեցի-թանգարանի» բացման օրն է, որը մշակույթի նախարարը վերածեց խառնաշփոթի: Ինչ մտադրությամբ էլ որ արված լինի՝ սա նման է «մշակութային ցեղասպանության»,- գրել է հոդվածի հեղինակ Ջենգիզ Չանդարը: «Ո՞վ կհավատա, որ դուք աշխարհիկ եք, կամ, որ դուք «հարգում եք բոլոր դավանանքները», կամ, որ դուք ներկայացնում եք «քաղաքակրթությունների միասնությունը,- հարց է տալիս հոդվածագիրը՝ հավելելով,- Ձեր արածը պարզապես «մշակութային ցեղասպանություն է»: