Կհանդիպեն ապրիլին

01/04/2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան մարտի 28-ին հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որին մասնակցել է նաեւ Վարդան Օսկանյանը: Երեկ վերջինս տեղեկացրեց, որ հիմնական ուշադրության առարկան եղել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը: «Շեշտն, իհարկե, ԼՂՀ-ն էր, բայց խոսվեց նաեւ ընտրությունների մասին»,- ասաց նա: Նախարարը նաեւ ասաց, որ համանախագահները փորձում են ժամկետներ ճշտել ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման համար, բայց կա ժամանակացույցների անհամապատասխանության խնդիր: Օսկանյանը, սակայն, կարծում է, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլին: