Ընդունել է ուկրաինացի նախարարին

01/04/2007

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով ՀՀ ժամանած Ուկրաինայի ԱԳ նախարար Արսենի Յացենյուկին: Վերջինս փոխանցել է Ուկրաինայի նախագահի, կառավարության ցավակցությունը հայ ժողովրդին` ծանր կորստի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին` գոհունակությամբ նշելով երկու երկրների վերընթաց գործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում: Քննարկվել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս առումով անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՎՈՒԱՄ-ի` սառեցված հակամարտությունների վերաբերյալ բանաձեւ ներկայացնելու նախաձեռնությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված Կոսովոյի հիմնահարցի, տարածաշրջանային խնդիրների շուրջ: