Մնաց 141 թեկնածու

01/04/2007

Մայիսի 12-ի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու հայտ ներկայացրած 174 հոգուց 33-ը երեկ ԿԸՀ գրանցման փաստաթղթեր չեն ներկայացրել: ՀԱԿ-ից հրաժարվողների թիվը 4 է, ՕԵԿ-ից` 2: 3 հոգի էլ հրաժարվել են ՀՀՇ-ից: ԲՀԿ-ից մեծամասնական ընտրակարգով հրաժարվել է մասնակցել մեկ հոգի: Թիվ 13 ընտրատարածքից գրանցման համար փաստաթղթեր չի ներկայացրել ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը, եւ այս ընտրատարածքում, որը խոստանում էր թեժ լինել, պայքարը լինելու է ՀՀԿ-ական Արմեն Պուրտոյանի եւ հետախուզման մեջ գտնվող Էդուարդ Մադաթյանի միջեւ: Ինչպես հայտնի է, նախօրեին ինքնաբացարկ է հայտնել նաեւ «Դաշինքի» նախագահ Սամվել Բաբայանը, ում տեղակալը բոլորովին վերջերս վստահեցնում էր, թե իրենք գնալու են մինչեւ վերջ եւ ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնելու: Հիշեցնենք, որ Ս. Բաբայանն առաջադրվել էր թիվ 37 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը: