«Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ Երեւանում ստեղծվում է ՆԱՏ0-ի տեղեկատվական-քարոզչական կենտրոն, մինչդեռ Հավաքական անվտանգության պայմանագրի տեղեկատվական կենտրոն Հայաստանում չկա»,- ասել է ռուսաստանցի քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը «Մոսկովսկիե նովոստի» թերթում: «Մինչ մեր զինվորականները Հայաստանի սահմաններում այսօր մասնակցում են կազմակերպության ընդհանուր սահմանների համատեղ պաշտպանությանը, Հայաստանում ոմանք երկրի հեռանկարները սկսում են կապել ՆԱՏ0-ի հետ»,- նշել է Զատուլինը: «Հայաստանցի պատգամավորները բացատրում են, …
կարդալ ավելինԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն օրեր առաջ հայտարարեց, թե մարտի 16-ին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Կապանի «Դարիստ» հյուրանոցում իրեն սենյակ չեն տվել: Ժողովրդի հետ հանդիպելու համար էլ դահլիճ չեն տվել: Վ. Մանուկյանը նաեւ հայտարարել էր, թե ինքը Սյունիքում հեռախոսային անանուն սպառնալիքներ է ստացել՝ «Մինչեւ մայիսի 12-ը ոտքդ չլինի այստեղ»: ԱԺՄ նախագահի կարծիքով՝ իր այցելությանը Սյունիքում …
կարդալ ավելինԵրեկ Արշակ Սադոյանն իր թեկնածությունը հանել է թիվ 12 ընտրատարածքից` պատճառաբանությամբ, թե ցանկանում է իր ուժերը հիմնականում կենտրոնացնել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) պայքարի վրա, որի համամասնական ցուցակի անդամ է: Ա. Սադոյանն ընտրություններում ԺՈՒԿ-ի օգտին ակնկալում է 12-15 տոկոս ձայն, քանզի, ըստ նրա, ԺՈՒԿ-ի համամասնական ցուցակը բացառիկ է իր հնարավորություններով: Ընտրվելու դեպքում Մանուկ Գասպարյան, Արշակ Սադոյան …
կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը երեկ պարզաբանումներ է ներկայացրել ԱՄՆ Պետդեպարտամենտի` Մարդու իրավունքների մասին զեկույցում Հայաստանի վերաբերյալ ձեւակերպումների առնչությամբ: «ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը խոսել է մեզ եւ Վաշինգտոնի հետ` հստակորեն արտահայտելով զեկույցի շարադրանքի վերաբերյալ իր հիասթափությունը: Մենք հասկանում ենք օգտագործված արտահայտությունների հետ կապված մտահոգությունները, սակայն 2006թ. արդեն հրապարակված զեկույցը փոփոխել չենք կարող: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ …
կարդալ ավելինՊոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կարծիք է հայտնել, թե Ամերիկյան Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը «որեւէ մեկին օգուտ չի բերի»: «Անատոլիա» գործակալությանը տված հարցազրույցում թուրքահայերի հոգեւոր առաջնորդը պնդել է, թե «անիմաստ է որեւէ քայլ, որը բացասական ազդեցություն կունենա երկու ազգերի միջեւ երկխոսության վրա»:
կարդալ ավելինԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ ասել է, թե «մտադիր է որոշ ժամանակ հանգստանալ քաղաքականությունից»: «Ես նախապես արգելափակել եմ Հայաստանում որեւէ պաշտոն զբաղեցնելու մասին հնարավոր առաջարկները` հայտարարելով, որ մտադիր չեմ լքել ԼՂՀ-ն»,- ասել է նա: Մեկնաբանելով ԼՂՀ ներքաղաքական իրավիճակը` Արկադի Ղուկասյանը նշել է, որ քաղաքական կուսակցությունները խորհրդատվություններ են վարում: Նա չի բացառում, որ իշխանամետ ուժերը կաջակցեն …
կարդալ ավելինԵրեկ ժամը 17-ին Երեւանի «Ազատության» հրապարակում նախատեսված էր «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը: Այն կայացավ արտառոց պայմաններում եւ ունեցավ բավականին անսպասելի, յուրօրինակ ու ինքնաբուխ ընթացք: Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով: Դեռեւս մոտ 10 օր առաջ «Այլընտրանքն» օրենքով սահմանված կարգով դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ իրազեկելով մարտի 23-ին, ժամը 17-19-ին «Ազատության» հրապարակում հանրահավաք անցկացնելու իր մտադրության մասին: …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կմոտենան ԼՂՀ-ի խնդրի շուրջ համաձայնագրի ամփոփմանը: «Մենք սպասում ենք, որ մայիսի 12-ի ընտրություններից անմիջապես հետո երկու նախագահները կհանդիպեն: Հույս ունենք, որ նրանք կմոտենան փաստաթղթի ամփոփմանը: Չեմ ասում, թե նրանք կամփոփեն փաստաթուղթը, որովհետեւ ազնիվ չէ նրանց …
կարդալ ավելինՄարտի 22-ին Մոսկվայում կազմակերպվել է կլոր սեղան «Միասնություն հանուն Ռուսաստանի» հիմնադրամի եւ «Ռուսաստանի ռազմավարությունը» ամսագրի կողմից։ Իսկ ընտրված թեման շատ հետաքրքիր է՝ «Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ռուսաստանի շահերը»։ Քննարկմանը ներկա է եղել նաեւ ՌԴ նախագահի աշխատակազմի՝ միջտարածաշրջանային եւ մշակութային հարցերով բաժնի պետ Մոդեստ Կոլերովը։ Նա մտահոգություններ է հայտնել, որ ՀՀ-ում արտաքին ուժերի ազդեցության …
կարդալ ավելինԿուսակցությունների համամասնական ցուցակների հրապարակումից հետո կարծիքներ հնչեցին, թե «Բարգավաճ Հայաստանի» ցուցակի կազմման գործում «խառն է» ՀՀ նախագահի աշխատակազմը: Նաեւ նշվում էր, թե մի քանի այլ իշխանամետ կուսակցությունների ցուցակները կազմելու գործում «հեղինակային իրավունքը» եւս պատկանում է նախագահականին: Նրանց է պատկանում նաեւ մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հետ նախընտրական պայմանավորվածություններ ձեռք բերելու նախաձեռնությունը: Իսկ օրերս քաղաքական շրջանակներում սկսեցին …
կարդալ ավելին– ԱԺ վերջին մի քանի ընտրությունների ժամանակ դուք տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակում եք հայտնվում` ՀԺԿ, «Ազգային Միաբանություն», այժմ էլ` «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում եք: Ո՞րն է պատճառը, եւ ինչո՞ւ չեք շարունակում մնալ այն կուսակցության ցուցակում, որտեղ նախկինում էիք: – Առաջին անգամ պատգամավոր եմ ընտրվել 1999թ.` լինելով Կարեն Դեմիրճյանի ամենամերձավոր զինակիցը: 1998թ. մենք միասին հիմնադրեցինք ՀԺԿ-ն, …
կարդալ ավելինՀՅԴ-ի՝ առաջիկա ԱԺ ընտրությունների կարգախոսը թերեւս արդեն ընտրված է. ՀՅԴ նախընտրական պաստառների վրա կգրվեն հետեւյալ խոսքերը` «Մեր հին ընկերը ՀՅԴ-ն է»: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի պարզաբանմամբ, իրենք նախընտրում են այս տարբերակը, քանի որ բնակչության մեջ արմատավորվել է ՀՅԴ-ի` «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսը:
կարդալ ավելինՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում երեկ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբիի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող հարցեր: Արկադի Ղուկասյանը վերահաստատել է ղարաբաղյան կողմի դիրքորոշումը, ըստ որի, առանց բանակցային գործընթացին ԼՂՀ լիիրավ մասնակցության եւ կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի առկայության՝ անհնար է հասնել …
կարդալ ավելինԱնդրադառնալով այն տեսակետներին, թե իշխանության պատճառով ընդդիմության միասնությունը տեղի չունեցավ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ ասել է. «Կուսակցությունների մեծ մասը մտածում է, որ իրենք կհաջողեն խարդավանքներով ձայներ կորզել: Բայց ամեն ինչ պետք է արվի, եւ դրանում մեծ դերակատարում ունի նաեւ ՀՀԿ-ն, որպեսզի այս ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ: Փոխանակ հերյուրանքներով զբաղվեն, քաղաքական ուժերը …
կարդալ ավելինԱԺ երեկվա ճեպազրույցում ՀԺԿ պատգամավոր Ստեփան Զաքարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանի` ընդդիմադիր միասնական շտաբ ստեղծելու մասին առաջարկին. «Մենք սկզբունքորեն դեմ չենք, եթե մեզ ցույց տան, թե այդ մարմինը կոնկրետ ինչ գործառույթներ պետք է կատարի, որ կուսակցությունները չեն կարող: Ես կարծում եմ` ընդդիմադիր կուսակցությունները պետք է համագործակցեն հանձնաժողովի իրենց անդամներով, …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երեւանում «Մոսկվայի տան» բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Իսկ Մոսկվայում Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետերի մասնակցությամբ նախատեսվում է «Երեւան» առեւտրի կենտրոնի բացման արարողությունը: Լուժկովը Քոչարյանին ներկայացրել է նաեւ Մոսկվայում հայկական ապրանքների մեծածախ շուկայի եւ հայկական այլ կառույցների շինարարական աշխատանքների ընթացքը: Մոսկվայի …
կարդալ ավելին«Մեր հասարակությունն իր ցանկություններով եւ հնարավորություններով հիշեցնում է արդեն տարիքն առած տղամարդու, որը երազում տեսնում է իր իդեալին` շիկահեր կամ, ըստ ճաշակի, սեւամորթ մի գեղեցկուհու, բայց առավոտյան արթնանում է իր` լաչառ, խելքը կորցրած կնոջ կողքին»: Հատկապես հայկական ընտանիքներին բնորոշ այս գողտրիկ համեմատության հեղինակը «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հ/կ ղեկավար, ԵՊՀ դասախոս Տիգրան Հակոբյանն է: Նրա համոզմամբ` …
կարդալ ավելինՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ «հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը հնարավոր է երկուստեք անհրաժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում»: Հիշեցնելով, որ տվյալ փուլում կողմերի միջեւ հակասություններ կան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, նա ասել է, որ այդ հակամարտության կարգավորման միջնորդ բոլոր երկրները, ներառյալ՝ Ռուսաստանը, «լուրջ աշխատանք են կատարում այն լուծելու համար»: «Ռուսաստանն այսուհետ էլ հնարավոր …
կարդալ ավելինՎերջին տարիներին դժվար է նշել մի կուսակցություն, որտեղ այս կամ այն սրությամբ ներկուսակցական հակասություններ առաջացած չլինեն: Այդ տարաձայնությունների արդյունքում որոշ կուսակցություններ նույնիսկ մի քանի մասերի են տրոհվել: Այդ ախտով կարծես թե չէր տառապում հայաստանյան քաղաքական դաշտի երեւի թե ամենափակ եւ կազմակերպված կուսակցությունը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Վերջին շաբաթների ընթացքում, սակայն, քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին, որ այդ …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ ասել է, թե ինքն անձամբ է հրաժարվել ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Քաղաքապետն իր այդ որոշումը բացատրել է քաղաքի հանդեպ իր ունեցած մտահոգություններով: «Ես ինքս եմ հրաժարվել ցուցակում լինելուց, որովհետեւ այդ դեպքում ստիպված պետք է լինեի գնալ եռամսյա արձակուրդի: Իսկ Երեւանը երեք ամիս առանց քաղաքապետի թողնելն անթույլատրելի է»,- բացատրել է նա:
կարդալ ավելին