Հերթական ինքնաբացարկը

27/03/2007

Երեկ Արշակ Սադոյանն իր թեկնածությունը հանել է թիվ 12 ընտրատարածքից` պատճառաբանությամբ, թե ցանկանում է իր ուժերը հիմնականում կենտրոնացնել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) պայքարի վրա, որի համամասնական ցուցակի անդամ է: Ա. Սադոյանն ընտրություններում ԺՈՒԿ-ի օգտին ակնկալում է 12-15 տոկոս ձայն, քանզի, ըստ նրա, ԺՈՒԿ-ի համամասնական ցուցակը բացառիկ է իր հնարավորություններով: Ընտրվելու դեպքում Մանուկ Գասպարյան, Արշակ Սադոյան եւ Աղասի Արշակյան եռյակը խոստանում է Հայաստանի քաղաքական դաշտը նախապատրաստել սերնդափոխության: «Մեր երիտասարդները բավական պասիվ են քաղաքական կյանքում. նրանք նույնպես պետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին»,- ասել է Սադոյանը: