ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ «հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը հնարավոր է երկուստեք անհրաժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում»: Հիշեցնելով, որ տվյալ փուլում կողմերի միջեւ հակասություններ կան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, նա ասել է, որ այդ հակամարտության կարգավորման միջնորդ բոլոր երկրները, ներառյալ՝ Ռուսաստանը, «լուրջ աշխատանք են կատարում այն լուծելու համար»: «Ռուսաստանն այսուհետ էլ հնարավոր ամեն ինչ անելու է հակամարտությունը լուծելու համար: Այդ առնչությամբ պաշտոնական Մոսկվան իր գործունեությունը ծավալում է երկու ուղղությամբ: Մի կողմից՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, մյուս կողմից՝ անմիջականորեն: Պաշտոնական Մոսկվան հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու նպատակով Բաքվի եւ Երեւանի պաշտոնատարների բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ է կազմակերպում»,- ասել է փոխնախարարը: