«Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ Երեւանում ստեղծվում է ՆԱՏ0-ի տեղեկատվական-քարոզչական կենտրոն, մինչդեռ Հավաքական անվտանգության պայմանագրի տեղեկատվական կենտրոն Հայաստանում չկա»,- ասել է ռուսաստանցի քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը «Մոսկովսկիե նովոստի» թերթում: «Մինչ մեր զինվորականները Հայաստանի սահմաններում այսօր մասնակցում են կազմակերպության ընդհանուր սահմանների համատեղ պաշտպանությանը, Հայաստանում ոմանք երկրի հեռանկարները սկսում են կապել ՆԱՏ0-ի հետ»,- նշել է Զատուլինը: «Հայաստանցի պատգամավորները բացատրում են, թե Հայաստանում կա ռուսաստանյան հենակետ, եւ հենց դա է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տեղեկատվական կենտրոնը,- ասել է ռուսաստանցի քաղաքագետը` ավելացնելով,- Սրամիտ է, բայց ազնիվ չէ»: