քաղաքականություն

Մարզպետներն՝ ընտրություններին ընդառաջ

21.03.2007

Գործադիր իշխանությունում առավել հայտնի, առավել բարձրաստիճան անկուսակցական պաշտոնյաներն Ազգային ժողովի ընտրություններից հետո իրենց տեղն ու դերն այս կյանքում նորից ապահովելու համար նախ շուտափույթ անդամագրվեցին որեւէ կուսակցության: Իսկ կուսակցականներն էլ փորձեցին տեղավորվել ավելի «հարմար» կուսակցություններում, որ դառնան պատգամավոր կամ էլ նորից գործադիրում որեւէ պաշտոն ստանան: Այս դասավորության արդյունքում գործադիր իշխանության մի խումբ ներկայացուցիչներ իրենց ապագան պատկերացնում …

կարդալ ավելին

«Ներկայացրել ենք այն, ինչ ունենք»

21.03.2007

– «Ազգային Միաբանություն» կուսակցության համամասնական ցուցակում 71 մարդ է ընդգրկված: Ինչո՞ւ 71, երբ այլ կուսակցությունների ցուցակներում ընդգրկված մարդկանց թիվն անցնում է 100-ից: – Այդ թիվը պատահականորեն է ստացվել: Մենք որոշել էինք ցուցակում ընդգրկել ամենից պատրաստվածներին: Թիվն, իմ կարծիքով, նշանակություն չունեցող հանգամանք է, կարեւորը, որ թեկնածուներն իսկապես լինեն փորձառու եւ գիտակ: Ցուցակում ընդգրկելու համար առաջին հերթին …

կարդալ ավելին

«Աղաբեկյանի ներկայությունը մեր շարքերում տրամաբանված է»

21.03.2007

– Ո՞րն է եղել Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակի կազմման հիմնական չափորոշիչը: – Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը կազմված է 117 մարդուց: 117 թիվը մեզ համար խորհրդանշական իմաստ ունի, այն համապատասխանում է մեր կուսակցության տարիքին: Ցանկը, բնականաբար, կարող էր շատ ավելի երկար լինել: Ցուցակի կազմման հիմքում երեք հիմնական սկզբունք է դրված: Այդ սկզբունքները բխում են …

կարդալ ավելին

Բարի գալուստ, Վարուդակիս

20.03.2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյին եւ ՀԲ երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արիստոմենես Վարուդակիսին: Ռ. Քոչարյանն ասել է, թե այն հաջողությունները, որ Հայաստանն այսօր արձանագրում է տնտեսության մեջ, մեծապես պայմանավորված են նաեւ բանկի հետ արդյունավետ գործակցությամբ: Ա. Վարուդակիսը հավաստիացրել է, որ ինքը կգործադրի բոլոր ջանքերն առավել լայնածավալ …

կարդալ ավելին

Եթե աղաղակող բան տեղի ունենա

20.03.2007

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր ղեկավար Ջոն Դանիլովիչը հայտնել է, որ Հայաստանին հատկացվող օգնության ծրագիրը կարող է սառեցվել, եթե երկրում «աղաղակող բան տեղի ունենա»: «Եթե ինչ-որ աղաղակող բան պատահի՝ ասենք, ընտրությունները չկայանան, մշտապես արգելվեն՝ ոչ թե հետաձգվեն, այլ արգելվեն, այդ դեպքում կաշխատի օգնությունը սառեցնելու հոդվածը»,- ասել է Դանիլովիչը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի պետական, …

կարդալ ավելին

Եվ դո՞ւ, Ֆրիդ

20.03.2007

Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը Կոնգրեսին կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Հանդես գալով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում անցկացված լսումներում՝ Ֆրիդը Հայոց ցեղասպանության բանաձեւի նախագիծը մարտահրավեր է համարել Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում: Նրա կարծիքով՝ Թուրքիայի արձագանքը «լուրջ վնաս կհասցնի նաեւ Թուրքիայի եւ ՀՀ-ի հաշտեցման ուղղությամբ շարունակվող ջանքերին»: Պետդեպարտամենտի …

կարդալ ավելին

Էհ, երազ իմ երկիր հայրենի…

20.03.2007

Մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցը, որտեղ նշված էր, թե «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանի տարածքները՝ Լեռնային Ղարաբաղն ու յոթ շրջանները», Հայաստանի վարած արտաքին քաղաքականության կատարյալ ֆիասկոյի ապացույցներից է: Քաղաքականություն, որի հիմքում դրված են ոչ թե մեր երկրի կոնկրետ շահերը, այլ զգացմունքայնությունը, քաղաքականություն, որի արդյունքում ԼՂ-ն դուրս մղվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, …

կարդալ ավելին

Հայաստանը՝ միջազգային ճնշման տակ

20.03.2007

Ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը գտնում է, որ մայիսի 12-ին կայանալիք հայաստանյան խորհրդարանական ընտրությունները կարեւոր քննություն են, թե որքանով է երկիրը պատրաստ ընթանալ ժողովրդավարության ուղիով եւ իրականացնել քաղաքական բարեփոխումներ։ «Այս ընտրությունը շատ ավելի լայն նշանակություն ունի ինչպես Հայաստանի եւ իր հարեւանների փոխհարաբերությունների, այնպես էլ երկրի արտաքին քաղաքականության առումով»,- ասում է վերլուծաբանը։ Վերջինս գտնում է, որ այս …

կարդալ ավելին

Նոր կառավարության նախնական կմախքը

20.03.2007

Եթե մայիսի 12-ին ՀՅԴ-ին հաջողվի պատկառելի տոկոսով ձայներ հավաքել, ապա հաջորդ գումարման խորհրդարանում էլ այն մաս կկազմի իշխանական կոալիցիային: Համենայնդեպս, իշխանական վերնախավում նախնական որոշում է կայացվել, որ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիա պետք է կազմի ՀՅԴ-ն: Ու քանի որ Դաշնակցությունը պարբերաբար սպառնում է քիչ տոկոս հավաքելու դեպքում դառնալ ընդդիմություն՝ հիշեցնելով, թե ինչպիսի ընդդիմություն էր …

կարդալ ավելին

Ընտրազանգված ապահովելու միջոց

20.03.2007

Կուսակցությունների համամասնական ցուցակներում արվեստագետներ ընդգրկելն ընտրազանգված ապահովելու միջոց է, քանզի ժողովուրդն արդեն հոգնել է նույն անունները լսելուց: Երեկ նման կարծիք են հայտնել դերասան Երվանդ Մանարյանն ու բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Ըստ Ե. Մանարյանի, պաշտոնն արվեստագետին հարիր չէ, քանզի նա այս կամ այն ուժին ենթարկվելու դեպքում դադարում է արվեստագետ լինելուց: Սակայն պատգամավորը պաշտոն չէ, այլ՝ ժողովրդական ներկայացուցչություն, …

կարդալ ավելին

«Ազատության» հրապարակն ազատության կարիք ունի

20.03.2007

Երեկ Մատենադարանի հարակից հրապարակում կայացավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը: Ու թեեւ եղանակն անձրեւոտ էր, սակայն հանրահավաքի մասնակիցների քանակը չէր զիջում նախորդ հանրահավաքի ներկաների թվին: Հանրահավաքի կազմակերպիչները հենց սկզբից ներկաներին տեղեկացրին, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 23-ին, ժամը 17-ին, «Ազատության» հրապարակում: Բանն այն է, որ նրանք դրա համար, ըստ օրենքի, դիմել են պատկան …

կարդալ ավելին

Հաճույքով կկատարի

16.03.2007

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ով պաշտոնից հրաժարվելուց հետո վերականգնեց իր անդամությունը Հայ հեղափոխական դաշնակցությանը, իր ապագա քաղաքական գործունեությունը կապում է բացառապես ՀՅԴ-ի հետ՝ անգամ, եթե կուսակցությունն անցնի ընդդիմադիր դաշտ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Ա. Աղաբեկյանն ասել է, թե ինքը ՀՅԴ-ին տեսնում է եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության մեջ: «Եվ այս առումով ես այդպիսի խնդիր …

կարդալ ավելին

Կոնդին էլ է նամակ գրել

16.03.2007

Ըստ ադրբեջանական «APA» գործակալության, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նամակներ են հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ հանրապետականների առաջնորդ Թոմ Լանթոսին՝ կոչ անելով չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Ռայսը եւ Գեյթսն իրենց նամակներում նշել են, թե «բանաձեւի ընդունումը վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների համակարգին»: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Խորը տարաձայնություններ

16.03.2007

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ Ժնեւում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե բանակցություններում չհաջողվեց հաղթահարել «խորը տարաձայնությունները»: «Չնայած առկա է միմյանց դիրքորոշումների ավելի պարզ ըմբռնում, մի բան ակնհայտ է, որ կան խորը տարաձայնություններ»,- ասել է Օսկանյանը: Ըստ «Ֆրանսպրեսի», նախարարները որոշել են հանդիպում անցկացնել ապրիլին, որը, Վ. Օսկանյանի խոսքերով, կարող է ճանապարհ …

կարդալ ավելին

Օրինակա՞ն էր, թե՞

16.03.2007

Վերջին երկու-երեք օրվա ընթացքում մամուլում եւ քաղաքական շրջանակներում քննարկվող ամենաթեժ թեմաներից է դարձել «Դաշինք» կուսակցության շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակը։ Ինչպես հայտնի է՝ ապօրինի զենք եւ զինամթերք կրելու մեղադրանքով օրերս ձերբակալել էին Սամվել Բաբայանի անվտանգության աշխատակիցներից մեկին։ Համաձայն մյուս վարկածի՝ ձերբակալված անձը Ս. Բաբայանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է։ Չնայած «Դաշինք» կուսակցության ղեկավարները այս լուրը ոչ հերքում, …

կարդալ ավելին

Վերադարձավ

16.03.2007

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ վերադարձել է Ֆրանսիա կատարած այցից: Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Վերջին ժամանակներս ականատես եղանք, թե ինչպես են հարաբերություններն ավելի ինտենսիվանում, խորանում, եւ այդ պայմաններում ճիշտ չէր լինի, որ ռազմական համագործակցությունը մնար զրոյի վրա: Մենք ցանկացանք դնել ռազմական հարաբերությունների սկիզբը եւ, կարծում եմ, հաջողվեց դա անել: Բանակցությունները Ֆրանսիայի պաշտպանության …

կարդալ ավելին

Վարդան Օսկանյանը թուղթ ու գրիչ չունի՞

16.03.2007

Հայաստանում ընտրություններ լինել չեն կարող, որովհետեւ Հայաստանում ջարդված է ընտրական համակարգը, ոչնչացված է քաղաքացու ինստիտուտը: Երեկ «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախկինում արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Վահան Շիրխանյանը: «Սրա համար է, որ մարդկանց մի խումբ եւ նաեւ կուսակցություններ հայտարարել են, որ չեն մասնակցելու այս ընտրական ֆարսին, եւ խնդիր են դրել՝ երկրում …

կարդալ ավելին

Հայաստանը կշարունակի շրջափակված մնալ

16.03.2007

Եթե ԱՄՆ Կոնգրեսը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները որակի «ցեղասպանություն», դա վնաս կհասցնի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին եւ կերաշխավորի Հայաստանի շրջափակման պահպանումը Թուրքիայի կողմից: Ըստ «Ռոյթերսի», նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Դյուլգերը: Թուրք խորհրդարանականը, վստահեցնելով, թե ցեղասպանության բանաձեւի ընդունումն Անկարային կդրդի շարունակել Հայաստանի շրջափակումը, հավելել է. «Կովկասյան …

կարդալ ավելին

Իսկ դուք պատվիրե՞լ եք ձեր գովազդը

16.03.2007

Քաղաքական կուսակցությունների դժգոհությունները, թե քաղաքական մեկ-երկու գովազդային վահանակ պատվիրելով՝ կսպառվի իրենց նախընտրական ֆոնդը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Նշենք, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն իրավունք ունի ծախuել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը չգերազանցող գումար, այսինքն` 5 մլն դրամ, իuկ կուuակցությունը` նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը չգերազանցող գումար` 60 մլն դրամ: Իսկ այս գումարներով, հաստատ, ոչ …

կարդալ ավելին

«Վրիպակը եւ սխալմունքը Վարդան Օսկանյանն է»

16.03.2007

Ռոբերտ Քոչարյանը պետական դավաճանության եւ այլ ծանր հանցանքների համար պետք է զրկվի պաշտոնից եւ ենթարկվի պատասխանատվության: Սա «Իմպիչմենտ» դաշինքի պահանջն է: «Ռ. Քոչարյանը վաճառել է Ղարաբաղը սեփական իշխանությունը պահպանելու համար»,- ըստ «Ա1+»-ի, երեկ հայտարարել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ գործարք է տեղի ունեցել: «ԱՄՆ Պետդեպարտամենտը Մարդու …

կարդալ ավելին