Տեղերը ծախել են

04/05/2007

Ըստ «Լրագրի», 18-րդ ընտրատարածքի հանձնաժողովում «Արդարություն» դաշինքի անդամ ՀԺԿ-ն ոչ մի անդամ չունի, փոխարենը տեղեր ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Տարբեր ներկուլիսային խոսակցություններ կան, թե ՀԺԿ-ն իր տեղերը վաճառել է ԲՀԿ-ին, փոխարենն ակնկալելով 5 տոկոս նոր ԱԺ-ում: Գրեթե նմանատիպ պատկեր է նաեւ ամբողջ Հայաստանում: Նման կերպ, ըստ տարբեր տեղեկությունների, վարվել է նաեւ ՄԱԿ-ը: Սակայն այստեղ առկա է մի նրբություն` ՏԸՀ-ներում նշանակվել են ՄԱԿ-ի անդամներ, ի տարբերություն ՀԺԿ-ի, սակայն նրանց հրահանգված է կատարել ՀՀԿ-ականների ցուցումները»,- գրում է պարբերականը: