Ե՛վ Ֆրանսիան, եւ՛ Հայաստանն այս օրերին նախընտրական տենդի մեջ են։ Ընդ որում, հիմնական տարբերությունն այն է, որ Ֆրանսիայում ընտրարշավը արտաքինից հսկայական շոու է, բովանդակությամբ՝ լրջագույն քաղաքական պայքար, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է։ Մեզ մոտ ընտրարշավն արտաքինից լրջագույն քաղաքական պայքար է, իսկ բովանդակությամբ՝ շոու։
Եվ, այնուամենայնիվ, այս անգամ «մերոնք» էլ են սկսել օգտվել արեւմտյան փորձից. նախընտրական փուչիկներ, քարոզչական ավտոբուսներ եւ նույնիսկ «չար ուժերի» (կոռուպցիա, հանցավորություն եւ այլն) խրտվիլակներ, որոնց սկզբում ծեծում են, հետո՝ այրում։ Այո, արտաքինով մենք սկսում ենք նմանվել Արեւմուտքին։ Մնում է, որ բովանդակությամբ էլ նմանվենք։
Կարդացեք նաեւ` Սիգուն ու Սարկոն