Իրավիճա՞կն է ներկայացրել

04/05/2007

Խորհրդարանական ընտրությունների օրը` մայիսի 12-ին, հասարակական կարգի պահպանման աշխատանքներում ներգրավված կլինեն շուրջ 8000 ոստիկաններ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ մասին երեկ Ռոբերտ Քոչարյանին անձամբ հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Հայկ Հարությունյանը ներկայացրել է նաեւ հանրապետությունում քրեական իրավիճակը եւ հասարակական լայն հնչեղություն ունեցող դեպքերի բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Թե հատկապես ինչպիսի՞ իրավիճակ է ներկայացրել Հ. Հարությունյանը, հաղորդագրության մեջ չի նշվում: