Երեկ Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին մի ակնարկ-զգուշացում է արել, որը պետք է լրջորեն անհանգստացնի ՀՀ իշխանություններին: Գոդֆրին հայտարարել է, թե ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների զարգացմամբ: «Մենք տվյալ հարցի կապակցությամբ մեր անհանգստությունը հայտնել ենք Հայաստանի կառավարությանը»,- ասել է նա՝ միաժամանակ հավելելով, թե ԱՄՆ-ը բարձր է գնահատում հայ-իրանական էներգետիկ գործակցության թափանցիկության հանգամանքը: …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Տեսակետ» ակումբում տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» շնորհավորել է 4-րդ գումարման ԱԺ բոլոր խմբակցություններին եւ մաղթել բեղմնավոր աշխատանք: Ինչպես գիտեք, «Ժառանգությունը» մտադիր է «կառուցողական» ընդդիմություն լինել գործող իշխանությանը, որը, ինչպես ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց Ր. Հովհաննիսյանը, կեղծել է «Ժառանգության» քվեները եւ 250 հազարի փոխարեն՝ «գրել» մոտ 80 հազարը միայն: Այնուամենայնիվ, …
կարդալ ավելին«Ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշն անկում է ապրել Հայաստանում»,- մայիսի 12-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո սա, թերեւս, հնչած առաջին բացասական գնահատականն է, որի հեղինակը հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության Եվրասիայի հարցերով պատասխանատու Քրիս Ուոքերն է: Ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր դիտորդական առաքելությունների կողմից տրված գնահատականներից հետո` ընտրությունների անաչառության, ժողովրդավարական չափանիշներին համահունչ անցկացման եւ այլն, թվում էր, այսուհետ …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազության խոսնակի հավաստմամբ, հունիսի 11-ին Էջմիածնում Սամվել Պետրոսյանի վրա կրակելու մեջ կասկածվող Արմեն Հովսեփյանը ներկայացել է մեղայականով: «Արմեն Հովսեփյանը ներկայացել է մեղայականով, ներկայացնելով իրավապահ մարմիններին TT տեսակի ատրճանակ 1 պահունակով՝ առանց փամփուշտների, եւ խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը՝ վիճաբանել է իր հարեւանի հետ եւ կրակել նրա ուղղությամբ»,- ասել է խոսնակը: Իսկ …
կարդալ ավելինՄայիսի 12-ից հետո «Օրինաց երկիր» կուսակցության շարքերն ակտիվորեն նոսրանում են. Արթուր Բաղդասարյանից հիասթափված բազմաթիվ շարքային կուսակցականներ լքում են ՕԵԿ-ը: Հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ առաջիկայում ՕԵԿ շարքերն ամենայն հավանականությամբ կլքի նաեւ կուսակցության երիտասարդական միության ղեկավար Սամվել Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ ՕԵԿ վերնախավի եւ ՕԵԿ համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականում հայտնված Ս. Ֆարմանյանի հարաբերությունները լարվել են հատկապես մայիսի …
կարդալ ավելինՍանկտ Պետերբուրգում Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ տեղի ունեցած անպտուղ հանդիպումից հետո Ադրբեջանի քաղաքական շրջանակներում տեսակետներ են հնչում, թե Ադրբեջանում պետք է ռազմական դրություն հայտարարել եւ պատերազմի միջոցով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։ Բայց մտահոգվելու կարիք չկա։ Այդօրինակ հայտարարությունների հեղինակներն ընդդիմադիր կուսակցություններն են, որոնք պաշտոնական Բաքվի քաղաքականության վրա ճիշտ նույնքան ազդեցություն ունեն, որքան մեր ընդդիմադիրները՝ ՀՀ արտաքին …
կարդալ ավելինՄայիսի 12-ի ԱԺ ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքացիները «ոչ» ասացին ծայրահեղականությանը քաղաքականության մեջ եւ այն ուժերին, որոնք տառապում էին քաղաքական նիհիլիզմով: «Հայացք» ակումբում երեկ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: «Եվ պատահական չէ, որ նաեւ ընդդիմադիր ճամբարից, ի դեմս նաեւ «Ժառանգություն» կուսակցության, ԱԺ մտան այն ընդդիմադիր ուժերը, որոնք իշխանությունների հետ …
կարդալ ավելինՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործն արդեն Եվրոպական դատարանի վարույթում է, եւ անկախ նրանից` նա ազատ կարձակվի՞, թե՞ ոչ, Եվրոպական դատարանը լսելու է Ա. Արզումանյանի գործը: Հիշեցնենք, որ Ա. Արզումանյանը ձերբակալվել է մայիսի 7-ին, իբրեւ «փողերի լվացում» մեղադրանքով, ինչն, իրավաբանների հավաստմամբ, իրավաբանական «կազուս» է: Երեկ ի պաշտպանություն Ա. Արզումանյանի, նրա կինը` Մելիսա Բրաունը, իրավապաշտպան Վարդան …
կարդալ ավելինԱմերիկահայ վերլուծաբան, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանում ընդամենը երեք քաղաքական գործիչների է տեսնում, ովքեր, ըստ նրա, կարող են փոխել «Հայաստանի համար ամենամեծ վտանգը` ներքին վտանգը. կոռուպցիան եւ կառավարման արդյունավետության խնդիրը»: Այդ երեք անձանցից մեկը, ըստ ամերիկահայ վերլուծաբանի, Դավիթ Հարությունյանն է, մյուսը` Արթուր Աղաբեկյանը, երրորդը` 25 տարեկանից ԿԲ-ում աշխատած, ներկայումս ՀՀ արդյունաբերության նախարար Ներսես Երիցյանը: «Դ.Հարությունյանն այս …
կարդալ ավելինՌուս ազատական հեղափոխության համահեղինակներից մեկը` Բորիս Նեմցովը, հայ ազատական բարեփոխիչներին խորհուրդ է տալիս չվհատվել. «Ռեֆորմիստները, բարեփոխիչներն ամենուր բախտակից են, նրանք հայտնվում են նույն դժվարությունների առջեւ»: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Ռուսաստանի Աջ ուժերի միության հիմնադիրներից մեկը խոսում է բարեփոխիչների, այդ թվում՝ հայ ազատականների դժվարին ճակատագրի մասին: «Բարեփոխիչներն ամենուր անիծված են: Նրանք անիծված են …
կարդալ ավելինՂարաբաղյան պատերազմի ավարտից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը դարձել է հելսինկյան երկու՝ ազգերի ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հակամարտություն։ Հայերը պնդում են ինքնորոշման սկզբունքը, ադրբեջանցիները՝ տարածքային ամբողջականության։ Եվ սա, մեծ հաշվով, արդեն հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, որովհետեւ նշված երկու սկզբունքների կիրառման հարցում տարակարծություններ, եթե չասենք՝ հակասություններ ունեն Արեւմուտքն ու Ռուսաստանը։ Կոսովոյին անկախություն շնորհելու հնարավոր տարբերակն առավել ցայտուն …
կարդալ ավելինՂարաբաղյան հակամարտության կարգավորման թեման կարելի է փակված համարել՝ համենայն դեպս առաջիկա մի քանի տարիների համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շվարած իրար երեսի են նայում ու չեն հասկանում, թե ինչ նոր բան կարելի է հորինել, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարծես գոհ են։ Առանձին հայ քաղաքագետներ վստահություն են հայտնում, որ մինչեւ 2025 թվականը պատերազմը չի վերսկսվի …
կարդալ ավելինՄայիսի 12-ին պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանն անցած շաբաթվա սկզբին հրաժարվեց մանդատից: Մի քանի օր անց կայացած ասուլիսում նա իր քայլը պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Քանի որ շրջանառվում են լուրեր, թե տեղի են ունեցել խախտումներ, ճնշումներ եւ այլն, այդ ամենին վերջ տալու համար ես ինքս որոշում եմ կայացրել, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան»: Նա մտադիր է …
կարդալ ավելինՀունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում արձանագրվել է Հայաստանի հերթական դիվանագիտական հաղթանակը. Քոչարյան-Ալիեւ հանդիպումից հետո, ինչպես տեղեկացնում են հայկական հույժ ազատ, բայց մի քիչ պատասխանատու լրատվամիջոցները, Ռոբերտ Քոչարյանի ժպիտն ավելի լայն է եղել, քան Իլհամ Ալիեւինը: Ավելին, ըստ որոշ գնահատականների, Ալիեւը հանդիպումից հետո ընդհանրապես հայտնվել է խոր ընկճախտի մեջ: Իսկ այդքան երկար սպասված հանդիպումը, բնականաբար, որեւէ արդյունք …
կարդալ ավելինՀայաստանի Սահմանադրական դատարանը, որը վաղուց արդեն հայտնի է իր լղոզված, «հա՛մ նալին, հա՛մ մեխին» տրամաբանությամբ ընդունած որոշումներով, կիրակի օրը գերազանցեց ինքն իրեն ու այս անգամ խփեց միայն նալին (կամ՝ միայն մեխին, ինչպես կուզեք): ՍԴ-ն կիրակի օրը հրապարակած որոշմամբ, ինչպես եւ սպասվում էր, մերժեց «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր Ժամանակներ», «Հանրապետություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների դիմումը եւ անփոփոխ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ` հունիսի 8-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին: Հրամանագրով, ՀՀ Մշակույթի եւ երիտաuարդության հարցերի նախարարությունը վերանվանվել է ՀՀ Մշակույթի նախարարություն։ ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ uպորտի պետական կոմիտեն վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության։ ՀՀ տարածքային կառավարման …
կարդալ ավելինԱյսօր Սանկտ Պետերբուրգում նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Մինչ այդ, վերջին օրերին տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահը: Եկան, ասեցին-խոսեցին, լավատեսական ինչ-որ բաներ հայտարարեցին ու գնացին: Դրան զուգահեռ՝ Հայաստանում մի ինչ-որ «մինի-ղալմաղալ» կազմակերպվեց «ոչ մի թիզ հողի» ծիրին մեջ: Նախօրեին որոշ մարդիկ նշված ծիրին մեջ իրենց դժգոհությունը …
կարդալ ավելինԵրեկ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը բոլոր լրատվամիջոցներին է ուղարկել տարբեր ԶԼՄ-ներով` Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մի շարք հարցերի պատասխանները: Թե ինչո՞ւ է վերջինս որոշել այսկերպ շփվել ԶԼՄ-ների հետ` դժվար է ասել: Եվ այսպես. անդրադառնալով հարցին, թե` ինչպես է գնահատում հերթական կառավարող կոալիցիան` ՀՀԿ-ԲՀԿ ձեւաչափով ու ՀՅԴ-ի համագործակցությամբ, Ր. Հովհաննիսյանը շա՜տ փիլիսոփայական պատասխան է տվել. «Հիմնավոր պատասխան տալու …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ՍԴ-ն ավարտեց ԿԸՀ-ի մայիսի 19-ի «ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» թիվ 149-Ա որոշումը վիճարկելու մասին գործի քննությունը: Հիշեցնենք, որ այն վիճարկվում էր «Նոր Ժամանակներ», «Օրինաց երկիր», «Հանրապետություն» կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի դիմումների հիման վրա, որոնք միավորվել էին եւ քննվեցին մեկ վարույթում: «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչը (նրանք նախորդ օրը լքել էին նիստերի …
կարդալ ավելինՄատենադարանին հարակից հրապարակում երեկ կայացավ ընդդիմության հերթական հանրահավաքը, որի ընթացքում այն վարող Վահագն Խաչատրյանը տեղեկացրեց, որ «ընտրություններից» հետո միայն հացի գների թանկացումից իշխանություններն օրական ստանում են 80 մլն դրամի լրացուցիչ շահույթ: Անդրադառնալով բուն «ընտրություններին»՝ նա ասաց, թե ընտրություններից առաջ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի պատգամավորության բոլոր թեկնածուներին ստիպել են նախօրոք գրել մանդատից հրաժարվելու դիմում, որ եթե հանկարծ …
կարդալ ավելին