ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ` հունիսի 8-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին: Հրամանագրով, ՀՀ Մշակույթի եւ երիտաuարդության հարցերի նախարարությունը վերանվանվել է ՀՀ Մշակույթի նախարարություն։ ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ uպորտի պետական կոմիտեն վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության։ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը նշանակվել է փոխվարչապետ: Ռ. Քոչարյանի մեկ այլ հրամանագրով ձեւավորվել է կառավարության կազմը:
Աղվան Վարդանյանը – ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
Հարություն Քուշկյանը – ՀՀ առողջապահության նախարար
Ներսես Երիցյանը – ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար
Գեւորգ Դանիելյանը – ՀՀ արդարադատության նախարար
Վարդան Օսկանյանը – ՀՀ արտաքին գործերի նախարար
Արամ Հարությունյանը – ՀՀ բնապահպանության նախարար
Դավիթ Լոքյանը – ՀՀ գյուղատնտեսության նախարար
Արմեն Մովսիսյանը – ՀՀ էներգետիկայի նախարար
Մանուկ Թոփուզյանը – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Լեւոն Մկրտչյանը – ՀՀ կրթության եւ գիտության նախարար
Հասմիկ Պողոսյանը – ՀՀ մշակույթի նախարար
Միքայել Հարությունյանը – ՀՀ պաշտպանության նախարար
Արմեն Գրիգորյանը – ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար
Հովիկ Աբրահամյանը – ՀՀ տարածքային կառավարման նախարար
Անդրանիկ Մանուկյանը – ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
Վարդան Վարդանյանը – ՀՀ քաղաքաշինության նախարար
Վարդան Խաչատրյանը – ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար։