ՀՀ Գլխավոր դատախազության խոսնակի հավաստմամբ, հունիսի 11-ին Էջմիածնում Սամվել Պետրոսյանի վրա կրակելու մեջ կասկածվող Արմեն Հովսեփյանը ներկայացել է մեղայականով: «Արմեն Հովսեփյանը ներկայացել է մեղայականով, ներկայացնելով իրավապահ մարմիններին TT տեսակի ատրճանակ 1 պահունակով՝ առանց փամփուշտների, եւ խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը՝ վիճաբանել է իր հարեւանի հետ եւ կրակել նրա ուղղությամբ»,- ասել է խոսնակը: Իսկ որոշ ժամանակ անց Ա. Հովսեփյանը, նկատելով, որ Ս. Պետրոսյանն ինքնաձիգով զինված մոտենում է իրեն` կրակել է նրա ուղղությամբ: