Թիվ 14 ընտրատարածքում քվեարկության արդյունքները բողոքարկվել են: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ԲՀԿ-ական Արագած Ախոյանը բողոքարկել է ընտրությունների արդյունքները: «Ա1+»-ին 14-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ արդեն վերահաշվարկ է սկսվել 14/7 ընտրատեղամասում: 14-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Աշտարակի հատվածը, պայքարում էին 5 թեկնածու: Նախնական արդյունքներով, այս ընտրատարածքում հաղթել էր ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով ստացել է 22.370 ձայն: Նրան ոչ պաշտոնապես աջակցում էր ՀՀԿ-ն եւ գլխավոր դատախազը: 2-րդ տեղում է բողոքարկող Ա.Ախոյանը, ով 6971 ձայն պակաս է հավաքել: