Ամերիկայի Հայկական համագումարը մայիսի 12-ի ընտրությունները համարում է «լիարժեք ժողովրդավարական Հայաստանի կերտմանն ուղղված պատմական քայլ»: «Ժողովրդավարական երկիր ստեղծելու նպատակին հասնելու համար ժողովրդավարական բարեփոխումների իրականացման միջոցով Հայաստանը հետեւողականություն ու տարածաշրջանում առաջնորդություն ցուցադրեց: Մենք խրախուսում ենք Հայաստանի ժողովրդին շարունակելու ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական ու քաղաքացիական կյանքին»,- նշված է համագումարի հայտարարության մեջ: