«Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներից մեծապես կախված է հարաբերությունները ՌԴ-ի հետ: Շնորհակալություն եմ հայտնում Պետդումայի բոլոր պատգամավորների անունից այն բանի համար, որ ՀՀ կառավարությունը, պատգամավորները եւ ողջ բնակչությունը չեն ենթարկվում այն սադրանքներին, որոնք այսօր արվում են մի շարք արեւմտյան պետությունների կողմից ԱՊՀ երկրների նկատմամբ»,- երեկ Երեւանում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Ռազինը: «Այսօր Հայաստանն ԱՊՀ-ում մեր ամենավստահելի գործընկերներից եւ բարեկամական պետություններից է, եւ մենք մեծ ուշադրությամբ ու հոգածությամբ ենք վերաբերվում հայ հասարակությանը: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը բավականաչափ ուժեղ կլինի եւ իր խոսքը կասի: Մեր հույսն այն է, որ, այնուամենայնիվ, Հայաստանն ու Ռուսաստանը կլինեն բարեկամական երկրներ, ինչպես եւ եղել են: Արեւմտյան քաղաքական գործիչների ոչ մի ծրագիր այդ հարյուրամյակներ տեւող ընկերությանը չի կարող վնասել»,- ասել է նա: