«Մեզանից վախենում են, որովհետեւ մենք հայտարարեցինք, որ՝ այո, մենք մասնակցելու ենք նախագահական ընտրություններին»,- երեկ հայտարարել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Երեկ պարզվել է նաեւ, որ ՕԵԿ-ն ԱԺ առաջիկա ընտրություններում ակնկալում է մոտ 22% ձայն: Նա երեկ հերթական անգամ հայտարարել է, թե Արթուր Բաղդասարյանի կյանքը վտանգված է: «Մեքենայով գնում ես, դեմդ կտրում են, ավտոմատով կրակում վրադ, եւ 10 րոպեից դու էլ չկաս»,- ասել է Հ. Բիշարյանը: Վերջինս երեկ նաեւ վստահեցրել է, որ Ա. Բաղդասարյանի գաղտնալսման հետ կապված պատմությունը կրկնակի բարձրացրել է ՕԵԿ-ի վարկանիշը: