ԵԱՀԿ 56 անդամ երկրների, այդ թվում՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի 65 խորհրդարանականներ շվեդ խորհրդարանական, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Տոնե Թինգսգարդի գլխավորությամբ կժամանեն Հայաստան: Նրանք կմիանան ԵԽ ԽՎ-ի եւ Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի միջազգային դիտորդական խմբին: Ընտրության հաջորդ օրը` մայիսի 13-ին, միջազգային դիտորդական առաքելությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: