35-40 տոկոսի ակնկալիք

11/05/2007

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանի հավաստմամբ, ՀՀԿ-ն վստահում է այս ընթացքում անցկացված բոլոր սոցհարցումների արդյունքներին եւ դրանք համարում է ճիշտ: Չնայած սրան, ՀՀԿ-ն անցկացրել է նաեւ սեփական ուսումնասիրությունը եւ եկել է այն եզրահանգման, որ` «Մեր միջինացված արդյունքների վրա հիմնվելով՝ կարող ենք ասել, որ մենք հավաքելու ենք 35-40 տոկոս ձայն»,- համոզված է Արա Հակոբյանը: