ՀՀԿ կավելացնի՞ իր տեղերը

09/05/2007

«Յուրաքանչյուր նոր ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) աշխատելու է պահպանել նախորդ խորհրդարանում ունեցած տեղերը` հնարավորության սահմաններում ավելացնելով դրանց քանակը»,- երեկ ասել է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Տ. Թորոսյանն ասաց, որ ՀՀԿ մարտավարությունն ուղղված է ընտրություններում առավելագույն ձայներ հավաքելուն. «Մեծամասնականով առաջադրված ՀՀԿ 27 թեկնածուների ճնշող մասը հաջողություն կունենա»: Անդրադառնալով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի խոսակցության հրապարակմանը, ԱԺ նախագահը նշել է, որ ապօրինի գաղտնալսումները դատապարտելի են, սակայն այս փաստն ամենեւին էլ չի նվազեցնում այդ զրույցի անընդունելի լինելը. «Սեփական երկրի նկատմամբ նման վերաբերմունքն ինձ համար չափազանց անընդունելի է»,- ասել է նա: