Չեն հեռարձակել

11/05/2007

ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը հայտարարել է, թե երեկ «Կենտրոն», «Հայ-TV» եւ «Միր» հեռուստաընկերությունները խախտել են ՀԺԿ-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածությունը եւ վազող տողով եթեր չեն հեռարձակել ՀԺԿ հայտարարությունը, որով ՀԺԿ-ն ժողովրդին տեղեկացնում էր, որ այսօր Մատենադարանի մոտ հանրահավաք են կազմակերպելու: Ինչ վերաբերում է եթեր հեռարձակվելիք հայտարարության դիմաց վճարված գումարին, որի անդորրագիրը ՀԺԿ-ում է, ապա հեռուստաընկերությունները կուսակցության ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ գումարը մեկ ամսից կարող են ստանալ բանկից: Ըստ Ռ. Խաչատրյանի, հիշյալ հեռուստաընկերությունները ՀԺԿ-ին փոխանցել են, որ չհեռարձակելու պատճառն այն է, որ «ԿԳԲ-ից եկել են իրենց մոտ եւ արգելել ցուցադրել այն»: