Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը կիրակի օրը Կահիրեում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: «Եգիպտոսը հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ կոչ է անում ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ»,- ասել է Մուբարաքը: