ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով երեկ այցելել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցվող Երեւանի թիվ 125, թիվ 80 դպրոցներ, եղել է Սարալանջի նոր կառուցվող մայրուղում: «Մտածեցի, որ ընտրություններից կարելի է ուշադրությունը շեղել, ցույց տալ, որ բացի նախընտրական կրքերից՝ կան նաեւ այլ թեմաներ Հայաստանում»,- ասել է Ռ. Քոչարյանը: Նա նշել է, որ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ժամանակակից չափորոշիչների կիրառմամբ: