Ցանկանում է

29/04/2007

Դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել էր, թե հավանաբար ապագա ԱԺ-ում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՄԱԿ-ը: Երեկ ԵՊՀ-ում ուսանողներից մեկը փորձեց պարզել, թե նրա ցանկություններում ոչինչ չի՞ փոխվել: «Այդ կանխատեսումները, չեմ ուզում ասել՝ ուժի մեջ են, բայց եւս իրատեսական են: Սոցիոլոգների ուսումնասիրությունները մեկ կուսակցության վերաբերյալ որոշակի մտահոգություններ են ցույց տալիս, բայց ընտրությունները ցույց կտան: Դուք ուզում էիք իմանալ՝ ես ցանկանո՞ւմ եմ, որ լինեն: Այո, ես ցանկանում եմ»,- ասել է Ռ. Քոչարյանը: Իսկ մտահոգություններ առաջացնող այդ կուսակցությունն էլ, հասկանալի է՝ ՄԱԿ-ն է: