Աշխատենք միասին

29/04/2007

«Ուզում եմ` միասին աշխատենք հօգուտ մեր բանակի զարգացման, մարտունակության բարձրացման եւ զինվորի ոգու ամրապնդման»,- երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Միքայել Հարությունյանը: Նրա հավաստմամբ՝ արվում է ամեն ինչ, որպեսզի ժողովուրդն անվտանգ ու պաշտպանված լինի: Ո՞ւմ է տեսնում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում հարցին՝ նա պատասխանել է, որ ներկայում գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար է գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիյամովը: Մայիսի 9-ից հետո կլինի ՀՀ նախագահի որոշումը, եւ հայտնի կդառնա իրեն փոխարինողի անունը: «Մենք ունենք շատ լավ պատրաստված գեներալներ, որոնք կարող են զբաղեցնել ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Դրանցից մեկն էլ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանն է»,- ասել է նա: Մ. Հարությունյանը վստահեցրել է, որ ՊՆ-ում կադրային փոփոխություններ չեն լինի: