ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ էլ արձագանքել է Սերժ Սարգսյանի՝ անցած շաբաթ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու հավաստիացումներին՝ պնդելով, որ ներկա իշխանությունն «ինքն է խրված կոռուպցիայի մեջ»: «Բարձրաստիճան պաշտոնները դարձել են գործ դնելու՝ բիզնես դնելու միջոց»,- հանդիպումներից մեկի ժամանակ ասել է նա ու հավելել,- Ու խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին այն իշխանությունը, որը խրված է կոռուպցիայի մեջ: Կոռուպցիայի դեմ կարող է պայքարել միայն անկաշկանդ իշխանությունը, որը որեւէ մեկին պարտական չի: Ո՞նց կարող է կոռուպցիայի դեմ պայքարել մի իշխանություն, որն ընտրությունների ժամանակ ապավինում է քրեական տարրերին»: