Թիվ 37 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սարգսյանը, պարզվում է, այս օրերին ակտիվ քարոզչություն է ծավալում իր ընտրատարածքում: Նա շրջում է գյուղերում` ներկայացնելով իր նախընտրական ծրագրերը, եւ ընտրողների հետ հանդիպումներին հայտարարում, թե ինքը ոսկե սարեր չի խոստանում, սակայն կանի հնարավոր ամեն ինչ` իրենց սոցիալական, տնտեսական նվազագույն խնդիրները լուծելու համար: «Ես չեմ եկել ամպագոռգոռ խոստումներ տալու, ես գործարար մարդ եմ եւ գործով կապացուցեմ, թե ով եմ ես»,- ըստ «Ա1+»-ի` Սիսիանի գյուղական համայնքների բնակչության հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է Ա. Սարգսյանը: Հիշեցնենք, որ նրա մրցակիցն է անկուսակցական Սամվել Հարությունյանը, ով ընդգրկված է նաեւ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում: