Ձեւավորենք միջին խավ

10/04/2007

Երեկ ժամը 19:00-ին դաշնակցությունը «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպել էր նախընտրական քարոզչության մեկնարկն ազդարարող հանրահավաք, որի ընթացքում ելույթ ունեցան կուսակցության լիդերները: Նրանք ժողովրդին ներկայացրեցին իրենց ծրագրերը, որոնցից օրինակ՝ նշվում է բնակչության աճը, կենսաթոշակի եւ միջին աշխատավարձի բարձրացումը: «Ով չի քվեարկի դաշնակցության օգտին, թող ինձ ձայն չտա, որովհետեւ դաշնակցությունը չի կենտրոնանում անձերի շուրջ»,- ըստ «Ա1+»-ի, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, ով ընտրություններին մասնակցելու է մեծամասնական ընտրակարգով: Իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն էլ ասել է. «Մենք չենք հայհոյելու, չենք սպառնալու եւ ընտրակաշառք չենք բաժանելու, այլ աշխատելու ենք: Մենք պետք է ստեղծենք միջին խավ»: Փաստորեն ՀՅԴ-ն մտադիր է խլել Սեյրան Ավագյանի հացը: Ինչեւէ, հանրահավաքն ուղեկցվել է համերգով, որին մասնակցել են սիմֆոնիկ նվագախումբն ու ազգագրական երգեր կատարող երգիչներ: