Ապրիլին կայցելի

21/03/2007

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ապրիլին այցելելու է Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Սեմնեբին ադրբեջանական APA գործակալությանն ասել է, թե ԼՂ է մեկնելու Ադրբեջանից: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նաեւ հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի Հայաստանում հանդիպել որոշ պաշտոնյաների հետ, որոնց չէր հասցրել հանդիպել մարտի սկզբին կատարած այցի ընթացքում՝ սեղմ ժամկետների պատճառով: