Դեռ անելիքներ կան

23/03/2007

Երեկ կայացել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ առեւտրային բանկերի ղեկավարների տարեկան հանդիպումը: Ռ. Քոչարյանը նշել է, որ թեեւ բանկային համակարգն արագ տեմպով զարգանում է, սակայն դեռեւս բավական անելիքներ կան տնտեսության ֆինանսական հատվածի ընդլայնման լայնածավալ ֆինանսական ծառայությունների մատուցման գործում: Բանկիրներն ասել են, որ տնտեսության բանկայնացման աստիճանը մեծացնելու գործում առաջնահերթ խնդիր է ՀՀ ֆինանսական ներքին ռեսուրսները բանկային համակարգ բերելը, ինչի համար պետք է հասնել բանկերի հանդեպ վստահության առավել բարձրացման: Բանկիրներն բարձրացրել են նաեւ գրավադրմանը, ֆինանսական գործառնությունների հարկմանն առնչվող օրենսդրության որոշ անկատարության հարցեր: