ԱԺ-ն` ըստ Միհրանյանի

23/03/2007

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը երեկ «Տրուդ» թերթում վերլուծել է ՀՀ նախընտրական իրադրությունը: «Հանրապետական կուսակցությունն ամենամեծ վարչական, տեղեկատվական եւ ֆինանսական ռեսուրսն ունի, որն օգտագործվում է ընտրարշավի ժամանակ,- ասել է նա ու հավելել,- «Բարգավաճ Հայաստանն» ունի լուրջ ֆինանսական եւ տեղեկատվական, որոշ առումով՝ նաեւ վարչական ռեսուրս, եթե նկատի ունենանք նախագահի աջակցությունը»: Ըստ Միհրանյանի՝ ՀՅԴ-ն հնարավորություն ունի առաջիկա ընտրություններում ստանալ ձայների 8-10%-ը: Ըստ նրա, ՄԱԿ-ն էլ կարող է ԱԺ մտնել: «Մասնատված ընդդիմությունը հանրության աչքում կորցրել է իր նախկին հմայքը եւ հույսը, որ հենց նա կդառնա իրական ուժ, որն ընդունակ կլինի փոխել առկա իրադրությունը,- նշել է Ա. Միհրանյանն ու շարունակել,- «Օրինաց երկիրն» այժմ չունի ո՛չ պատշաճ ֆինանսական, ո՛չ էլ տեղեկատվական ռեսուրս: Այդ պատճառով ԱԺ մտնելու առումով այն գտնվում է ռիսկային գոտում, թեեւ հայցում է Արեւմուտքի աջակցությունը»: