ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանում կրիմինալն այժմ երկիրը կառավարելու հայտ է ներկայացնում, ինչն անընդունելի է թե՛ հասարակության, եւ թե՛ արտաքին աշխարհի համար: Ըստ նրա, եթե նույնիսկ իշխանությունը հաջողի վերարտադրության իր սցենարը, ապա նորընտիր խորհրդարանը հաստատ չի շարունակի մինչեւ վերջ, մինչեւ հնգամյա ժամկետի ավարտը: Ըստ նրա, Հայոց Համազգային Շարժումն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ակնկալում է հավաքել 20 տոկոս ձայն: Նա էլ է համոզված, որ եթե ազատական ուժերը միանային, ապա կհավաքեին ձայների անհամեմատ ավելի մեծ տոկոս, նույնիսկ ձայների մեծամասնությունը: