Նախորդ շաբաթվա սկզբում պարզ դարձավ, որ ընդդիմադիր դաշինք ձեւավորելու նպատակով վարվող տարատեսակ բանակցություններն արդյունք չեն տվել, ու արդյունքում ընդդիմությունն ԱԺ առաջիկա ընտրությանը մասնակցելու է մոտ մեկուկես տասնյակ մասերի բաժանված: Այս իրողության հայտնի դառնալուց ընդամենը 1-2 օր անց՝ մարտի 2-ին, «Նոր Ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց, թե «Հայաստանում կան կուսակցություններ, որ աշխատում են ընդդիմություն, …
կարդալ ավելինՄեծամասնական 41 ընտրատարածքներում առաջադրված 173 պատգամավորության թեկնածուներից միայն ինն են կանայք: Ամենից շատ թեկնածուներ առաջադրվել են թիվ 4, 31,12, 14 ընտրատարածքներում: Առաջին երկու ընտրատարածքներում առաջադրվել են 10-ական, երկրորդում` 9, երրորդում` 8 թեկնածուներ: Թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության մանդատի համար մրցակցելու են Հայաստանի երիտասարդական, «Ազգային Միաբանություն», Հայաստանի Առաջադիմական, «Օրինաց Երկիր», «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ, ՀՅԴ, ՀՀՇ, ինչպես նաեւ՝ …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Մանվել Գրիգորյանը երեկ հայտարարել է, թե ԱԺ առաջիկա ընտրություններում իր ղեկավարած միությունը պաշտպանելու է բոլոր երկրապահներին՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ցուցակում են ընդգրկված: Դիտարկմանը, թե ԵԿՄ անդամներից շատերն են ընդգրկված ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, Գրիգորյանը պատասխանել է. «Ուրեմն մեծ մասն էլ իրան կպահի: Նայած՝ որտեղ …
կարդալ ավելինՀայաստանի խոշոր գործարարներից մեկը «168 Ժամի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ 2007-ը՝ որպես ընտրական տարի, տնտեսության վրա վատ կանդրադառնա։ Հիմնավորումը հետեւյալն էր. ավելի շատ ուշադրություն են դարձնելու քաղաքականությանը, քան տնտեսությանը։ Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ընդունված փաստ է, որ ընտրությունները բացասաբար են ազդում տնտեսության վրա. տնտեսական ակտիվությունը նվազում է։ Դա արտահայտվում է ֆոնդային բորսաների ինդեքսների անկմամբ։ …
կարդալ ավելինՀամամասնական ընտրակարգով ընտրութուններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցված 28 կուսակցություններից միայն մեկն է, որի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ: Խոսքը Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) մասին է: Պարզվեց, այս կուսակցության մասին չէինք էլ կարող որեւէ բան իմանալ, ասենք, նախորդ շաբաթ, որովհետեւ այն դեռեւս գրանցված չի եղել: Կուսակցության գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում …
կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր համատարմատար Էնթոնի Գոդֆրին երեկ հայտարարել է, թե ԱՄՆ-ը ակնկալում է ընտրացուցակների առավելագույն ճշգրտում: Նա ասել է նաեւ, թե այժմ ընտրացուցակների ստուգման եւ տրամադրման պատասխանատվությունը դրված է ՀՀ ոստիկանության վրա: «Սա մեծ պատասխանատվություն է, եւ մենք ջանում ենք օգնել Հայաստանի կառավարությանն այն իրագործելու հարցում: Այս հարցում ԱՄՆ կառավարությունը բարձր է գնահատում այն …
կարդալ ավելինԵրեկ մի շարք քաղաքական ու հասարակական կին գործիչներ (Ռուզան Խաչատրյան, Ցվետանա Պասկալեւա, Լարիսա Ալավերդյան, Էլեոնորա Մանանդյան եւ այլք) հայտարարություն էին տարածել, որում կոչ էին անում «ոչ միայն ազատ արձակել մեր նվիրյալներին, այլեւ ՀՀ քաղաքացիություն շնորհել Ժիրայր Սէֆիլյանին»: «Նրա գումարտակը մեծ ավանդ ունի Արցախյան հաղթանակների գործում: «Շուշիի Ժիրոն» Արցախյան ազատամարտին սփյուռքահայության մասնակցության խորհրդանիշներից մեկն է: Զինադադարից …
կարդալ ավելինՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որն իրապես մտահոգ է իր պետության զարգացման, սոցիալական արդարության եւ ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման հեռանկարով, չի կարող անտարբեր լինել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների հանդեպ: Բոլորն էլ գիտեն, որ ընտրակեղծիքները, որոնք մեր իրականության մեջ գոյության հայտ ներկայացնելուց երբեք չեն «հրաժարվել», ստվերում են ժողովրդի կամքի իրական պատկերը եւ, ըստ այդմ էլ, այս կամ …
կարդալ ավելինԱյս հրապարակմամբ կփորձենք վերլուծել հայաստանյան քաղաքական դաշտի «գիգանտ» Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից կիրառված քարոզչական հնարքները: Այն, որ այս կուսակցությունը համարվում է մեր քաղաքական դաշտի ամենաազդեցիկ կուսակցությունը, ընդունում են բոլորը. իշխանական կոալիցիայի մյուս երկու կուսակցություններն անընդհատ փորձում են խուսափել պատասխանատվությունից եւ նշում են, որ իրական իշխանությունը պատկանում է ՀՀԿ-ին, ընդդիմությունն էլ հայաստանյան բոլոր բացթողումներում մեղադրում է …
կարդալ ավելինՕրենքներն ավելանում են այն ժամանակ, երբ պակասում է սերը մարդկանց միջեւ: Լաո Ցզի Նախընտրական այս ժամանակահատվածում շատ են հնչում դժգոհություններ, թե մեր երկրում չեն գործում օրենքները, եւ չեն պաշտպանվում մարդու իրավունքները: Առաջին հայացքից այս երկու դրույթները նույնն են, եւ, ապահովելով օրենքի կատարումը մեր երկրում, դրանով իսկ մենք կունենանք իրավական տեսակետից պաշտպանված քաղաքացիներ, եւ հակառակը` մարդու …
կարդալ ավելին«Որո՞նք էին երրորդ գումարման Ազգային ժողովի ձեռքբերումներն ու բացթողումները, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք չորրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներից»: Այս հարցն ուղղեցինք գործող Ազգային ժողովի մի շարք պատգամավորների: Ռուբեն Հովսեփյան (ԱԺ պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն) – Երրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ընթացքում բավականին օրենքներ են ձեւավորվել եւ հաստատվել, որոնք մեծ նշանակություն ունեն երկրի զարգացման համար: …
կարդալ ավելինՎերջին տարիներին «ցեղասպանություն» բառը սկսել են չափազանց հաճախ օգտագործել: Այնքան հաճախ, որ այն արդեն ընկալվում է որպես սովորական, շարքային երեւույթ. տեսեք-տեսեք, սպանել են մի քանի հարյուր հազար անմեղ մարդկանց: Եվ քչերն են իրենց հարց տալիս, թե ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ են նրանց սպանում էթնիկ սկզբունքով: Եվ ինչո՞ւ են մի դեպքում զանգվածային սպանությունները կոչվում «ողբերգական իրադարձություններ», …
կարդալ ավելինՀայաստանյան իրականությունում շինարարության մեջ վերջին տարիների նորամուծություններից է «եվրոնորոգում» հասկացությունը: Շատերը սա կպայմանավորեն խորհրդային սովետական հասարակարգից ժողովրդավարական հասարակարգին անցմամբ, եվրոինտեգրմամբ կամ հայերին «բնորոշ օտարամոլությամբ»: Սակայն սա հարցի մյուս կողմն է: Ավանդական կապիտալ վերանորոգման համեմատ այն ունի էական տարբերություններ. առավելություննե՞ր, թե՞ թերություններ՝ բավական վիճելի հարց է: Կարեւորն այստեղ ֆինանսական հնարավորություններն են, դրանով պայմանավորված՝ շինանյութի որակն ու …
կարդալ ավելին«Այս այցի ընթացքում ուշադրությունս հիմնականում կենտրոնացած է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Այս ընտրությունները կարեւոր են Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: Եվ քանի որ սա տարածաշրջանում առաջին ընտրությունն է «Նոր հարեւանության» ծրագրի ընդունումից հետո, դրանց նշանակությունը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից: Եվ պետք է …
կարդալ ավելինՀԺԿ քաղխորհուրդը երեկ որոշել է կուսակցությունից հեռացնել հիմնադիր անդամներից մեկին՝ Սմբատ Եղիազարյանին: Հիշեցնենք, որ երեկ մամուլը մեջբերել է Եղիազարյանի խոսքերը, թե խորհրդարանի ընտրություններում 5 տոկոսի արգելքը հաղթահարելու համար «ՀԺԿ-ն համագործակցել է իշխանությունների հետ»: Եղիազարյանը հայտարարում է, թե կուսակցությունը շեղվել է իր ընտրած ուղուց:
կարդալ ավելին«Արժանապատիվ ապագա» կուսակցության միացյալ խորհուրդը որոշում է կայացրել չմասնակցել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ արձանագրվել է հետագա քաղաքական գործընթացներին «Արժանապատիվ ապագայի» ակտիվ մասնակցության պատրաստակամությունը: Կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը հրաժարվել է մեկնաբանել ընտրություններին չմասնակցելու որոշումը:
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լուրջ մեղադրանքներ է հասցեագրել իր ընդդիմադիր գործընկերներին: Երեկ նա հայտարարել է, թե՝ «Հայաստանում կան կուսակցություններ, որ աշխատում են ընդդիմություն: Վճարվում են գործարքային»: Ա. Կարապետյանն անդրադարձել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ազգային Միաբանության» որոշ ներկայացուցիչների «ոչ կառուցողական» կեցվածքին: «Չունենալով ո՛չ մարդկային, ո՛չ ֆինանսական ռեսուրս, …
կարդալ ավելին«Դաշինք» կուսակցությունն ու ՀՅԴ-ն երեկ այդպես էլ չներկայացրին իրենց համամասնական ցուցակները՝ խոստանալով դա անել այսօր՝ սահմանված ժամկետի վերջին օրը: Թե ինչն է պատճառը, որ այս երկու կուսակցությունները միայն վերջին օրն են այն ներկայացնում, հայտնի չէ: Մինչ այդ սակայն մեզ հաջողվեց պարզել, որ այս անգամ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն ընդգրկվելու է հենց «Դաշինքի» համամասնական ցուցակում՝ 4-րդ կամ …
կարդալ ավելինԻնչպես արդեն հայտնի է, ՀՀՇ-ն խորհրդարանի առաջիկա ընտրությանը կմասնակցի միայնակ, քանզի ՀՀՇ-ի, ԱԺՄ-ի, «Ժառանգության» եւ «Հանրապետության» միջեւ դաշինք կազմելու շուրջ բանակցություններն արդյունք չտվեցին: Սակայն մինչեւ հիմա ՀՀՇ-ի համամասնական ցուցակը հայտնի չէ: Այն պարզ կդառնա միայն այսօր (հիշեցնենք, որ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները ԿԸՀ պետք է ներկայացնեն այսօր մինչեւ 18:00-ն): Մի բան հստակ է. …
կարդալ ավելինԵրեկ Մատենադարանի հարակից հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության երկրորդ հանրահավաքը: Հանրահավաքին, տարբեր գնահատականներով, մասնակցում էին 1000-1200 անձինք, որոնց թվում կային նաեւ ՀՀՇ, «Հանրապետություն», ԱԺԴ եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ինչպես եւ նախորդ անգամ, այս անգամ եւս բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվել էին նախապես իրենց եթերում վճարովի հիմունքով տեղադրել հանրահավաքի մասին տեղեկացնող 20 վայրկյան տեւողությամբ հոլովակները: Իսկ TV5 …
կարդալ ավելին