Չեն մասնակցի

03/03/2007

«Արժանապատիվ ապագա» կուսակցության միացյալ խորհուրդը որոշում է կայացրել չմասնակցել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ արձանագրվել է հետագա քաղաքական գործընթացներին «Արժանապատիվ ապագայի» ակտիվ մասնակցության պատրաստակամությունը: Կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը հրաժարվել է մեկնաբանել ընտրություններին չմասնակցելու որոշումը: