Հեռացրին

03/03/2007

ՀԺԿ քաղխորհուրդը երեկ որոշել է կուսակցությունից հեռացնել հիմնադիր անդամներից մեկին՝ Սմբատ Եղիազարյանին: Հիշեցնենք, որ երեկ մամուլը մեջբերել է Եղիազարյանի խոսքերը, թե խորհրդարանի ընտրություններում 5 տոկոսի արգելքը հաղթահարելու համար «ՀԺԿ-ն համագործակցել է իշխանությունների հետ»: Եղիազարյանը հայտարարում է, թե կուսակցությունը շեղվել է իր ընտրած ուղուց: