Մեղադրանքներ ընդդիմությանը

03/03/2007

Խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լուրջ մեղադրանքներ է հասցեագրել իր ընդդիմադիր գործընկերներին: Երեկ նա հայտարարել է, թե՝ «Հայաստանում կան կուսակցություններ, որ աշխատում են ընդդիմություն: Վճարվում են գործարքային»: Ա. Կարապետյանն անդրադարձել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ազգային Միաբանության» որոշ ներկայացուցիչների «ոչ կառուցողական» կեցվածքին: «Չունենալով ո՛չ մարդկային, ո՛չ ֆինանսական ռեսուրս, ո՛չ պայքարի էներգիա, ոչ միայն գնում են ընտրությունների, այլ քեզ հետ այն ձեւով են զրուցում, ինչպես ունենային մի 20.000 մարդ, մի 2 միլիոն փող, նույն էներգիան, նույն գեոքաղաքական հնարավորությունները»,- ասել է Ա. Կարապետյանը: Նա վստահեցրել է, թե միշտ էլ փորձել են ընդդիմադիր դաշտն ականազերծել ու «անգամ դատարան ենք գնացել»: Ռեալ ընդդիմադիրների շարքում Ա. Կարապետյանը չի հիշատակել Արտաշես Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի անունները: