ԱԺՄ-ն մասնակցելու է բոլոր ընտրատարածքներում ընտրությունների վերահսկողությանը եւ օգնելու է այն ընդդիմադիր թեկնածուներին, ում հետ կան ընդհանուր գաղափարական մոտեցումներ ՀՀ ապագայի վերաբերյալ: Այդ ուժերն են «Ժառանգությունը», ՀԴԿ-ն, ՀԺԿ-ն, «Դաշինքը»: Երեկվա ասուլիսում այս մասին հայտարարել է Վազգեն Մանուկյանը: Նա նաեւ հաստատել է լուրերը, որ հանդիպում է ունեցել նաեւ ՀՀՇ-ի հետ. «Այն կշարունակվի, մեր պատկերացումները պայքարի մասին միգուցե տարբեր են եղել, բայց մեր ձգտումը՝ գալ ակունքներին, երկկողմանի անկեղծ է: Շատ խնդիրներ կան մեր երկու ուժերի միջեւ, եւ երկրի այս վիճակի համար յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր չափը: Ցանկացած ուժ պետք է տղամարդկություն ունենա ասել այդ մասին ու առաջ գնալ»,- ասել է նա` հավելելով, թե 2008թ. մասնակցելու է նախագահական ընտրություններին: