Սպառնում է

27/02/2007

Արշակ Սադոյանն առաջիկա օրերին դիմելու է մի շարք երկրների եւ միջազգային կազմակերպությունների` առաջարկելով ամենօրյա մեկժամյա եթեր վարձակալել համապետական սփռման որեւէ հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով: Իսկ եթե տասնօրյա ժամկետում այդ կազմակերպությունները չարձագանքեն իր դիմումին, ապա Ա. Սադոյանը սպառնում է դիմել այդ երկրների հանրությանն ու ԶԼՄ-ներին՝ մասնավորապես` «New York Times»-ին` բացահայտելով նրանց երկակի ստանդարտների կիրառումը, ժողովրդավարության հաստատմանն աջակցելու խոստումներն ու դրանք չիրականացնելը: