Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, թե հաջորդ տարի Իրանից կստացվի նույնքան գազ, որքան ՌԴ-ից: «Հուսով եմ, որ 2008թ. մենք Իրանից նույնքան գազ կստանանք, որքան Ռուսաստանից»,- «Janeգs» հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում ասել է Ա. Մարգարյանը: Կենտրոնի մասնագետները պնդում են, թե Իրանից Հայաստան երկու գազատար է կառուցվելու, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի այս տարի, իսկ երկրորդը՝ 2008թ.: Վարչապետը նաեւ ասել է, որ Հայաստանը վարում է միջազգային հանրությանն ինտեգրվելու քաղաքականություն: Սակայն հետազոտական կենտրոնի մասնագետները հարց են տալիս. «Արդյոք կհաջողվի՞ հասնել այդ նպատակին, հաշվի առնելով Երեւանի կախվածությունը Մոսկվայից»: