Հայաստանը պատրաստ է

27/02/2007

Ռոբերտ Քոչարյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների: «Ֆիգարոյին» տված հարցազրույցում Ռ. Քոչարյանը մերժել է Թուրքիայի առաջարկը՝ 1915թ. կատարվածն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, եւ կոչ է արել Անկարային` ստեղծել միջկառավարական հանձնաժողով: «Երկկողմ հարաբերությունների նորմալացումը կառավարությունների, այլ ոչ թե պատմաբանների պարտականությունն է»,- ասել է Ռ. Քոչարյանը: «Այդ պատճառով մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ քննարկել բոլոր, այդ թվում՝ ամենանուրբ հարցերը»,- նշել է նա: