Մեր տեղեկություններով, երեկ Հայկ Բաբուխանյանը դիմել է Կենտրոնի Ոստիկանություն՝ Հրանտ Խաչատրյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Հայկ Բաբուխանյանը բողոքել է, թե նախորդ օրը Հ. Խաչատրյանն իրեն հարվածել է: Մեր տեղեկություններով, երեկ Հ. Բաբուխանյանին Կենտրոնի Ոստիկանությունից ուղարկել են դատաբժշկական փորձաքննության:
Սա Հայաստանի քաղաքական կյանքում թերեւս եզակի դեպք է, երբ քաղաքական գործիչը բողոքում է քաղաքական գործչի դեմ: