Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, թե ՍԻՄ կուսակցության «դե յուրե» նախագահ Հրանտ Խաչատրյանին առաջարկություն է արվել ընդգրկվել ՀԺԿ համամասնական ցուցակում: Օրերս ՀԺԿ գրասենյակում շուրջ երկու ժամանոց առանձնազրույց են ունեցել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Հրանտ Խաչատրյանը: Ըստ մեր աղբյուրի, «Արդարություն» դաշինքի այդ երկու ներկայացուցիչների միջեւ զրույցի ընթացքում քննարկվել են հիմնականում ներքաղաքական զարգացումները: